ԵԳՄՀ՝ օր երկրորդ. Ֆոտոշարք

Հոկտեմբերի 15-ին «Մարիոթ» հյուրանոցում Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի շրջանակում կայացավ համաժողովի վերջին՝ «Տեխնոլոգիական համագործակցության հեռանկարները «Ռոստեխ» ընկերության աջակցությամբ» թեմայով հանդիպումը, որի խոսնակներն էին Mobilium Global ընկերության տնօրեն, նորարար ու հայտնի գործարար Ռալֆ Սայմոնը, Բարոնուհի Քերոլայն Քոքսը, «Ռոստեխ» ընկերության գլխավոր տնօրենի` արտաքին տնտեսական հարցերով տեղակալ Դմիտրի Շուգաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային կարգավորման վարչության տնօրեն Գագիկ Քոչարյանը,«Քիմկոմպոզիտ»…

ԵԳՄՀ-ի ընթացքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր

Հոկտեմբերի 14-ին, Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի ընթացքում մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին, այդ թվում՝ ՌԴ Ռոստովի շրջանի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին։ Ինչպես նաև փաստաթղթեր ստորագրվեցին Կլաստերների և տեխնոլոգիական պարկերի ասոցիցաիայի և ՀՀ Նորարարության և արդյունաբերության զարգացման հիմնադրամի միջև՝ համագործակցության վերաբերյալ:

Կայացավ ԵԳՄՀ բացումը. ՖՈՏՈՇԱՐՔ

Հոկտեմբերի 14-ին կայացավ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի բացումը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն ու համաժողովի նախաձեռնող, «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը։