logoԵԳՄՀ IV-ի միջոցառումներն ընդգրկված են «Եվրասիա մայրցամաքի տարանցիկ հնարավորությունները» միջազգային համաժողովի ծրագրում, որն անցկացվում է ԵԱՏՄ երկրների ղեկավարների մասնակցությամբ կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակներում: Համաժողովը կազմակերպում են ՀՀ կառավարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողոը 2019թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը՝ Երևանում:

Եվրասիական գործընկերության IV միջազգային համաժողովի միջոցառումներին սպասվում է ԵՏՀ կոլեգիայի անդամների (նախարարների), ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, «Ռոստեխ» պետական ընկերության պատվիրակությունների, ժամանակակից թվային ֆինանսական տեխնոլոգիաների մշակողների և օգտագործողների, բանկային համակարգի ներկայացուցիչների, ԵԱՏՄ երկրների, Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի և այլ երկրների արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությունը:

Եվրասիական գործընկերության միջազգային IV համաժողովի կազմկոմիտե

121069, Российская федерация, г. Москва, ул. Поварская, д. 31/29, строение 2 тел.: +7 495 6904675; +7 4956904173; +7 9683979937; e-mail:[email protected]

 

Ծնվ. 10.02.1946

Միացյալ Թագավորություն

Միացյալ Թագավորության իրավապահ մարմինների պաշտոնաթող Ավագ մենեջեր: 40 տարի

աշխատել է Միացյալ Թագավորության մաքսային և ակցիզային վարչությանը կից քննչական և

կարգապահական ծառայությունում, որտեղ մասնավորապես զբաղվել է կազմակերպված

հանցավորության, թմրանյութերի թրաֆիքինգի, կոմերցիոն խարդախության, ինչպես նաև

ծխախոտի և ոգելից խմիչքների մաքսանենգության դեմ պայքարով: 20 տարի աշխատել է

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի միջազգային սահմանում ապօրինի փոխադրումների

կանխարգելման վարչությունում՝ որպես փորձագետ ( 1967-2006):

Այնուհետեև Բրեհեմը աշխատել և մասնակցել է Բալկաններում և բազմաթիվ այլ եվրոպական

երկրներում Եվրոպական հանձնաժողովի կառույցի ստեղծմանը և դրա հնարավորությունների

զարգացմանը նպատակաուղղված գործընթացին: Հանդես է եկել որպես Կոսովոյի մաքսային

ծառայության ավագ կառավարիչների թիմի ստեղծման և զարգացման հարցերով

պատասխանատու: Սեմինարներ և դասախոսություններ է անցկացրել շատ ԵՄ

երկրներում՝կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ (2004-2008):

Նա նաև աշխատել է որպես մաքսային ոլորտի և միջազգային առևտրի հարցերով անկախ խորհրդատու

բրիտանական Դե Լա Րյու ընկերության համար, որը հանդիսանում է արժույթի, անձնագրերի այլ

արժեքավոր տպագիր արտադրանք մատակարարող համաշխարհային առաջատար ընկերություն:

Դե Լա Րյու ընկերության անունից հանդես է գալիս որպես մշտական ներկայացուցիչ Բրուսելում

Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) մասնավոր հատվածի խորհրդատվական խմբում:

Այս կազմակերպությունը ներկայացնում է 30 խոշորագույն ընկերություններ և ասոցիացիաներ

մատակարարողների գլոբալ շղթայում՝ մատուցելով խորհրդատվություն և ուղղորդում Համաշխարհային

մաքսային կազմակերպությանը: (2009-2014)

Աշխատել է որպես ամերիկյան տնօրենների անկախ խորհրդատու՝ Մարոկկոյում երեք

ընտրությունների թափանցիկության ապահովման և Բուլղարիայում ԵՄ ֆինանսական

միջոցների տնօրինման հարցերի վերաբերյալ:

Որպես հայցվոր երկու անգամ ներկայացրել է Մարոկկոյի կառավարությունը Միավորված

Ազգերի Կազմակերպությունում Նյու Յորքում՝ Արևմտյան Սահարայի և Ալժիրի միջև

հակամարտության խնդրի առնչությամբ:

Դասախոսություններ է անցկացրել Արևմտյան Աֆրիկայում՝ կազմակերպված հանցավորության

և թմրամիջոցների ապօրինի շրջանառության զարգացման վերաբերյալ (2012-2015):

Քրիս Բրեհեմ Քոնսալթինգ ՍՊԸ Գործադիր տնօրեն (2009 – առ այսօր)

Գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող) Յորգեն Բորնեման
(Միջազգային ռազմական շտաբի նախկին գլխավոր տնօրեն,
ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, Բրյուսել)
Գեներալ  Բորնեմանը սկսել է իր զինվորական ծառայությունը Գերմանիայի զինված ուժերում  1968 թվականին: Ուսումնասիրել է տնտեսագիտություն և քաղաքագիտություն Համբուրգի ռազմական համալսարանում: Այնուհետև անցել է գլխավոր շտաբի սպաների դասընթաց Համբուրգի ռազմական քոլեջում (1983-1985 թթ.) և Բելգիայի Պաշտպանության Թագավորական Քոլեջում Բրյուսելում (1987-1988 թթ.): Ծառայել է գերմանական Բունդեսվերի մի քանի հրամանատարաշտաբային դիրքերում: Բոննում / Բեռլինում Գերմանիայի պաշտպանության նախարարության մակարդակով ծառայել է որպես պետքարտուղարի ռազմական քաղաքականության հարցերով օգնական, ռազմական քաղաքականության և միջազգային ռազմական համագործակցության բաժնի ղեկավար, ինչպես նաև զբաղեցրել է  ռազմական քաղաքականության վարչության պետի տեղակալի պաշտոնը: ՆԱՏՕ-ի բրուսելյան կենտրոնակայանի մակարդակով, նշանակվել է  Միջազգային ռազմական շտաբի՝ քաղաքական պլանավորման վարչության տնօրենի օգնական, Գերմանիայում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ռազմական ներկայացուցիչ, և, ի վերջո, Միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն: Պաշտոնաթող է եղել զինվորական ծառայությունից  2013 թ. հուլիսին:
Գեներսլ Բորնեմանն ապրում է Բեռլինում և աշխատում է որպես անվտանգության և ռազմական քաղաքականության հարցերով անկախ խորհրդատու:

Դոկտոր Մինգքի Քսյուն Միջազգային տնտեսագիտության պրոֆեսոր է և Շանհայի հասարակական գիտությունների ակադեմիային կից գործող Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն: 2005-2013 թթ. նա Համաշխարհային տնտեսության ինստիտուտի փոխտնօրենն է եղել իսկ 1998- 2001 թթ. Social Sciences and Academic Quarterly պարբերականների գլխավոր խմբագիրը: Ներկայումս Քսյուն Շանհայի Եվրոպական ուսումնասիրություների ինստիտուտի նախագահն է, ինչպես նաև Շանհայի արտաքին առևտրի գոտիների ուսումնասիրության կոորդինացիոն կենտրոնի գլխավոր քարտուղարն է: Ֆուդանի համալսարանի և Շանհայի ֆինանսների ու տնտեսագիտության համալսարանի հրավերով դասախոսում է վերոհիշյալ կրթօջախներում: Նրա հետազոտական աշխատանքի հիմնական ոլորտներն են՝ միջազգային տնտեսագիտության տեսություն, միջազգային ֆինանսներ, միջազգային քաղաքական տնտեսություն, եվրոպական տնտեսության, դրամական հարաբերություններ, դրամական քաղաքականություն և Չինաստանի տնտեսական համակարգի բարեփոխումներ: Դոկտոր Քսյուն ավարտել է Շանհայի հասարակական գիտությունների ակադեմիան, որտեղ նա մագիստրոսի և գիտությունների թեկնածուի (Ph.D) աստիճան միջազգային տնտեսագիտության ոլորտում: 1995-1996 թթ. նա շարունակել է իր հետդոկտորական ուսումը Harvard-Yeching ծրագրով Հարվարդի համալսարանում: Ավելի վաղ նա արժանացել է չինական կառավարության կրթաթոշակին՝ Կանադայի Արևմտյան Օնտարիոյի համալսարանում ուսումնասիրություններ անցկացնելու համար: Քսյուի աշխատությունները միջազգային տնտեսագիտության և քաղաքականության թեմաներով հրատարակվել են ինչպես չինարեն, այնպես էլ անգլերեն լեզուներով: Նրան հաճախ հրավիրում են հանդես գալու հանրային դասախոսություններով և  միջազգային տնտեսական հարցերի շուրջ խորհրդատվությամբ՝ կառավարության պաշտոնյաների և ներքին ու միջազգային կորպորացիաների գործարար ղեկավարների համար: Նրա մենագրություններից և զեկույցներից շատերը  չինական կառավարության և գիտական ասոցիացիաների կողմից պարգևատրվել են ակադեմիական բարձր մրցանակներով:

Դոկտոր Պիտեր Ռոելլը Բեռլինի ռազմավարության, քաղաքականության, անվտանգության և տնտեսության հարցերով խորհրդատվական ինստիտուտի (ISPSW)  նախագահն է  2006 թ. hունվարից: Մինչ այդ նա եղել ԵՄ-ում  Գերմանիայի Դաշնային Հանրապետության  մշտական առաքելության՝ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Բրյուսելում: Գերմանիայում գտնվելու տարիներին, Դոկտոր Ռոելլը աշխատել է Գերմանիայի կառավարությունում որպես Ասիայի, Խաղաղօվկիանոսյան, Լատինական Ամերիկայի և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանների հարցերով ստորաբաժանման տնօրեն, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Ասիայի գերմանական դեսպանատներում:

 

Դոկտոր Ռոելը ուսումնասիրել  է չինագիտություն և քաղաքագիտություն Բոննի, Տայպեյի և Հայդելբերգի համալսարաններում:. Նա ստացել է իր փիլիսոփայության դոկտորի կոչումը  Հայդելբերգի Ռուպրեխտ-Կարլս համալսարանում:

 

Դոկտոր Ռոելլը Հռոմի ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջի  և  Բեռլինի անվտանգության քաղաքականության դաշնային ակադեմիայի (BAKS) անդամ է:

 

Նորին մեծություն արքայազն Ֆահդ իբն Մանսուր իբն Նասեր իբն Աբդուլազիզ ալ-Սաուդը համաժողովին կմասնակցի իր հոր` Նորին մեծություն արքայազն Մանսուրի իբն Նասեր իբն Աբդուլազիզ Ալ Սաուդի փոխարեն, ով տեղափոխվել է հիվանդանոց համաժողովի հրավերը ընդունելուց հետո: Նորին  մեծություն Արքայազն Մանսուրը իր ողջույներն  է  ուղարկել համաժողովի բոլոր մասնակիցներին, որոնք իրենց հերթին  մաղթում են նրան շուտափույթ ապաքինում:

Նորին մեծություն արքայազն Ֆահդ իբն Մանսուր իբն Նասեր իբն Աբդուլազիզ ալ-Սաուդը գործարար է Սաուդյան Արաբիայում, աշխատում է իր հոր հետ և օգնում է նրան ընտանեկան բիզնեսում:

Ֆահդը սովորել և ստացել է իր գիտական աստիճանը Լոս Անջելեսի Լոյոլա Մերիմաունթ Համալսարանում: Ներկայումս նրա կողմից բացվում են  երկու ընկերություն, որոնք մանսագիտացվում են  բջջային հավելվածների և ժամանցային կրթական ծրագրերի ոլորտներում:

Յոզեֆ Բոդանսկին ծնվել է Իսրայելում: 1980-ականների կեսերին նա հանդես է եկել որպես ԱՄՆ Պաշտպանության նախարարության և Պետդեպարտամենտի ավագ խորհրդական: 1988-2004 թթ նա ղեկավարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝  ահաբեկչության և ոչ ավանդական պատերազմների դեմ պայքարի հարցերով  աշխատանքային խումբը, ինչից հետո շարունակել է աշխատել որպես Կոնգրեսի հատուկ խորհրդական մինչև  2009 թ. հունվարը: Ավելի վաղ Բոդանսկին աշխատել է որպես պրոֆեսոր դասախոս՝ Ջոն Հոփկինսի համալսարանին կից Միջազգային առաջատար հետազոտությունների դպրոցում: Սկսած 1983 թ. Բոդանսկին ղեկավարել է  Միջազգային Ռազմավարական հետազոտությունների միջազգային ասոցիացիան [ISSA], ինչպես նաև հանդիսանում է Defense & Foreign Affairs ամսագրի գլխավոր խմբագիրը:

Ներկայումս զբաղվում է հետազոտություններով, պրոֆեսիոնալ գրական գործունեությամբ և միջազգային խորհրդատվությամբ: Բոդանսկին  տասնմեկ գրքերի հեղինակ է, այդ թվում ` «Բեն Լադեն. մարդը, ով պատերազմ հայտարարեց Ամերիկային» (No.1 բեսթսելեր՝ըստ New York Times-ի և Washington Post-ի), «Իրաքյան պատերազմի թաքնված պատմությունը» (բեսթսելեր` ըստ New York Times-ի և Foreign Affairs ամսագրի) և «Չեչենական Ջիհադը. Ալ Քաիդայի մարզումների վայրը և ահաբեկչության հաջորդ ալիքը» և այլն. Նա նաև հեղինակել է հարյուրավոր հոդվածներ և կոնգրեսի զեկույցներ:
 Յոզեֆ Բոդանսկին Պրահայի միջազգային համագործակցության ընկերության, ինչպես նաև Global Panel America հիմնադրամի տնօրենն է:

1982 թվականին Բարոնուհի Քերոլայն Քոքսին շնորհվեց Ցմահ Պերի կոչում և 1985-ից մինչև 2005 թվականը նա հանդիսանում էր Լորդերի պալատի փոխխոսնակ:  Քերոլայն Քոքսը Բորնմաութի համալսարանի հիմնադիր կանցլեր է,  2006-2013 թթ. եղել է Լիվերպուլի Հուսո Համալսարանի կանցլեր և Բուժքույրության թագավորական քոլեջի պատվավոր փոխնախագահ: Նա  հանդիսանում է MERLIN Անհապաղ բժշկական օգնության միջազգային կազմակերպության հիմնադիր-հոգեբարձու : Միաժամանակ  հանդիսանում է HART  Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության գործադիր գլխավոր տնօրեն:  

 

Քերոլայն Քոքսն արժանացել է Լեհաստանի Հանրապետության կողմից շնորհված Ծառայությունների համար Հրամանատարական խաչին, Վիլբերֆորսի մրցանակին, Համահնդկական քրիստոնեական խորհրդի կողմից  Մայր Թերեզայի անվան միջազգային մրցանակին, Հայաստանի
Հանրապետության նախագահի կողմից շնորհված Մխիթար Գոշ շքանշանին և  Լեխ Վալենսայի կողմից շնորհված հոբելյանական շքանշանին: Նրան  նույնպես շնորհվել է Անգլիայի վիրաբույժների Թագավորական քոլեջի Պատվավոր թոշակ, ինչպես նաև
արժանացել է  Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի համալսարանների Պատվավոր դոկտորի կոչմանը:

Բարոնուհի Քոքսի մարդասիրական աշխատանքը նրան բազում առաքելություններով բերել է հակամարտության գոտիներ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղ, Սուդան, Նիգերիա, Ուգանդա, Բիրմայի Քարեն,
Քարեննի, Շան ու Չին ժողովուրդների մոտ, ինչպես նաև Ինդոնեզիայի հակամարտությունից տուժած համայնքներ, որտեղ նա նախկին
նախագահ Աբդուրահման Վահիդի հետ համատեղ օգնել է հիմնել Համերաշխության և Վերակառուցման Միջազգային Իսլամական Քրիստոնեական Կազմակերպությունը (ՀՎՄԻՔԿ):  Նա այցելել է Հյուսիսային Կորեա՝ օգնելու զարգացնել և իրականացնել պառլամենտական նախաձեռնություններ և բժշկական ծրագրեր:

Վերջին ժամանակների հրատարակություններից են  «Ժամանակակից սրբերի և նահատակների մասին» (համահեղինակ՝ Քեթրին Բուտչեր), «Այս անբարո առևտուրը. 21-րդ դարի ստրկատիրությունը» (համահեղինակ՝ Ջոն Մարկս), «Այն ճչացող քարերը», «Հետապնդված եկեղեցի. Ցավ, կիրք և գովեստ» (համահեղինակ՝ Բենեդիկտ Ռոջերս):

Երկու կենսագրական գրքեր նույնպես հրատարակվել են Monarch / Lion Hudson կողմից ՝ « Բարոնուհի Քոքս. Ձայն անձայնների համար» (Էնդրյու Բոյդ)  և «Բարոնուհի Քոքս. Կոտրված աշխարհի վկան» (Լելա Ջիլբերտ ):

 

Օթման Ալ Օմեյրը արևմտյան աշխարհում արաբական ԶԼՄների ամենաճանաչված ներկայացուցիչն է, ինչին հասել էմեդիա աշխարհի մի շարք նախաձեռնություններին մասնակցելու և պարգևատրվելու շնորհիվ: Նա ունի լավ զարգացած բիզնես ցանց, որն ընդգրկում է մի շարք երկրների բիզնես առաջնորդների և բարձր մակարդակիորոշումներ կայացնողների:

Պարոն Ալ Օմեյրը սկսել է իր կարիեիան լրագրության ոլորտում և արագ կերպով դրական անուն ձեռք բերել այդ ասպարեզում: Նրա կարկառուն կարիերայի ընթացքում նա ստանձնել է հետևյալ պաշտոնները՝

  • «Ալ-Ջազիրա» թերթի լոնդոնյան գրասենյակի գործադիր խմբագիր

  • «Ալ-Մաջալլա» ամսագրի գլխավոր խմբագիր

  • «Աշարք Ալ Ավսաթ» թերթի հիմնադիր

2001 թվականին նա հիմնել է «Էլաֆ» հրատարակչությունը Մեծ Բրիտանիայում և նրան կից ընկերությունը՝www.elaph.com ինտերնետ-պարբերականը Սաուդյան Արաբիայում, առաջին ամենօրյա արաբալեզու էլեկտրոնայինամսագրերից մեկը, որը շատ արագ դարձավ առաջատար արաբական լրատվական պորտալ՝ ձեռք բերելով խոշորագույն լսարան և գերազանցելով ցանկացած այլ արաբալեզու լրատվական կայքերին: Էլաֆի լայնածավալ,միջազգային առաջատարությունը դարձրել է այն ամենաազդեցիկ կայքերից մեկը արաբական աշխարհում:

Պարոն Ալ Օմեյրը մշտապես ունեցել է ոչ պաշտոնական, բայց էական դերակատարում՝ իրականացնելով «հատուկդեսպանորդի և սուրհանդակի» պարտականություններ որոշ արաբական և մահմեդական առաջնորդների համարհատուկ հարցերի շուրջ: Նա նաև համարվում է արաբական աշխարհի լավագույն քաղաքական ռազմավարագետը, ինչպես նաև հանդիսանում է որպես Ռազմավարական կոմունիկացիաների խմբի (Դուբայ) համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ:

Ձեռքբերումներ և պարգևատրումներ

  • Նա պարգևատրվել է «2006 տարվա մեդիա մարդ» մրցանակով Դուբայում կայացած Արաբական մեդիա ֆորումի շրջանակներում Դուբայի կառավարիչ և Միացյալ Արաբական Էմիրությունների վարչապետ՝ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ-Մաքթումի կողմից:

  • Մարոկկոյում թագավորական ակադեմիայի անդամ է:

  • Սաուդյան Արաբիայում «Ալ-Ջազիրա» թերթի տնօրենների խորհրդի անդամ է:

  • Նա հարցազրույց է վարել մի շարք աշխարհատար առաջնորդների հետ՝ նախագահ Ջորջ Բուշի, վարչապետ Մարգարետ Թետչերի, վարչապետ Ջոն Մայորի, կանցլեր Հելմուտ Քոլի, նախագահ Ժակ Շիրակի, թագավոր Ֆահդի, նախագահ Հոսնի Մուբարաքի, թագավոր Հասան II-ի, նախագահ Զին Էլ Աբիդին Բեն Ալիի, նախագահ Ռաֆսանջանի, նախագահ Գորբաչովի և շատ ուրիշների հետ:

Պարոն Ալ Օմեյրը Մեծ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի քաղաքացի է: