Հոկտեմբերի 11-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ-ի նախագահ Արա Աբրահամյանի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Առաջին Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի (ԵԳՄՀ) հետ կապված կազմակերպչական հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ այս համաժողովը կդառնա մշտապես գործող հարթակ տարածաշրջանային համագործակցության և ներդրումային  նոր հնարավորությունների համար: