Ճապոնական Sony Group էլեկտրական կոնգլոմերատը անդրոիդ ռոբոտ է մշակել, որն ունակ է տեղափոխել եւ չվնասել այնպիսի փխրուն եւ հեշտությամբ դեֆորմացվող առարկաներ, ինչպիսին է մի բաժակ ջուրը կամ տորթը։ Ակնկալվում է, որ այն հաջորդ տարի կփորձարկվի հիվանդների եւ տարեցների իրական պայմաններում խնամքի մեջ, չորեքշաբթի հաղորդում է Sankei թերթը:

Ռոբոտը համալրված է սենսորներով, որոնք թույլ են տալիս ճշգրիտ հաշվարկել տեղափոխման հեռավորությունը, այն հասցնելու կետը եւ այլն: Սենսորները թույլ չեն տալիս, որպեսզի տեղափոխելիս  ջուրը բաժակի միջից թափվի: Մյուս սենսորներն ապահովում են ցանկալի ճնշումն օբյեկտի վրա: Ռոբոտը, օրինակ, կարողանում է ծաղիկ տեղափոխել՝ չվնասելով դրա թերթիկները։

Այս սարքերը նախատեսված են հիմնականում հիվանդանոցներում եւ ծերանոցներում օգտագործման համար, որտեղ անձնակազմի սուր պակաս կա։ Ռոբոտները կկարողանան սնունդ, խմիչք, ջերմաչափեր եւ դեղամիջոցներ մատուցել։ Հետագայում դրանք կարող են օգտագործվել նաեւ սննդի արդյունաբերության, առեւտրի եւ այլ ոլորտներում։

Sony Group-ը միավորում է ընկերությունների, որոնք մի շարք էլեկտրական ապրանքներ են արտադրում, այդ թվում` խաղային կոնսուլներ եւ վիդեո սարքավորումներ, եւ ժամանցի ապրանքների լայն տեսականի են արտադրում: Փորձագետների կարծիքով՝ 2021 թվականին խմբի եկամուտները կհասնեն շուրջ 207 միլիարդ դոլարի։