Samsung-ը պատրաստվում է թողարկել առաջատար պլանշետների շարք՝ Galaxy Tab S8: Այս մասին հայտնել է Galaxyclub-ը՝ պաշտոնական կայքում հայտնաբերված ֆայլին հղում անելով։

Փաստաթղթում թվարկված են պլանշետների մի քանի մոդելներ՝ Galaxy Tab S8, Tab S8 + եւ Tab S8 Ultra: Բազային մոդելը կստանա 11 դյույմանոց IPS էկրան, միջինը՝ 12.4 դյույմանոց OLED էկրան, իսկ Tab S8 Ultra-ն կլինի հսկա 14.6 դյույմանոց սարք։

Բոլոր մոդելների աշխատանքի համար պատասխանատու կլինի Qualcomm Snapdragon 8 Gen 1 պրոցեսորը, նվազագույն հիշողությունը կկազմի 128 ԳԲ։ Պլանշետների ամենաառաջադեմ տարբերակները կկարողանան աշխատել հինգերորդ սերնդի բջջային ցանցերում։

Ակնկալվում է, որ Samsung-ը Galaxy Tab S8 պլանշետները կներկայացնի Galaxy S22 սերիայի սմարթֆոնների հետ մեկտեղ 2022 թվականի փետրվարին: Արժեքը չի բացահայտվում։