ՌԴ Դաշնային հակամոնոպոլ ծառայության (ԴՀԾ) ղեկավար Իգոր Արտեմևը հույս ունի, որ ԵԱՏՄ երկրների տարածքում զուգահեռ ներմուծման վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մինչև 2017 թվականի վերջը: Այդ մասին հայտնում է Եվրասիական ենթակառուցվածքային կենտրոնը, հղում անելով «ТАСС» գործակալությանը:

Նա նաև ավելացրել է, որ տնտեսական միության շրջանակներում Ռուսաստանն արդեն վաղուց որոշել է, որ ցանկանում է գնալ այդ քայլին, իսկ մյուս չորս պետությունները դեռ չեն որոշել: Արտեմևի խոսքերով այդ հարցն օրակարգում է, սակայն քննարկումները հեշտ չեն ընթանում:

ԴՀԾ ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանի համար զուգահեռ ներմուծման առաջնային ապրանքներն են մանկական ապրանքները, դեղորայքը, բժշկական սարքավորումները և մեքենաների մասերը:

Աղբյուրը՝ vesti.am