Motorola-ն պատրաստվում է մի քանի նոր սմարթֆոններ թողարկել, որոնցից մեկը համալրված կլինի ենթաէկրանային դիմային տեսախցիկով, հայտնում է Gizchina պորտալը։

Արդեն որոշ ժամանակ է՝ խոսակցություններ են պտտվում, որ Motorola-ն պատրաստվում է թողարկել իր առաջատար  Moto Edge X30-ը Չինաստանի սահմաններից դուրս։ Այն կոչվում է Edge 30 Pro: Հաղորդվել է նաեւ, որ սմարթֆոնը կներկայացվի մինչեւ փետրվարի վերջ, իսկ ավելի ուշ ընկերությունը հայտարարել է շնորհանդեսի օրը՝ փետրվարի 24։

Առաջատար Moto Edge 30 Pro-ն կունենա 6,7 դյույմանոց OLED էկրան՝ 144 Հց թարմացման արագությամբ, կրկնակի 50 ՄՊ տեսախցիկ եւ 60 ՄՊ սելֆի տեսախցիկ:

5000 մԱհ հզորությամբ մարտկոցը կստանա 68 Վտ արագ լիցքավորում։