Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին ՌԴ տրանսպորտի և կապի նախարար  Մաքսիմ Սոկոլովն ասել է.

-Հարգելի՛ մասնակիցներ, այսօր մենք մեր ռազմավարական գործընկերության շրջանակում անցկացնում ենք առանցքային միջոցառումներից մեկը՝ Հայ-Ռուսական միջտարածաշրջանային ֆորումը, որը նվիրված է միջտարածաշրջանային համագործակցությանը: Որպես մեր միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության ռուսական կողմի համանախագահ ուզում եմ ասել, որ մենք, իհարկե, առաջնային ենք համարում միջտարածաշրջանային համագործակցությունը՝ զարգացման դինամիկայի նպատակով, կապերի և շփումների խթանման առումներով: Միջկառավարական հանձնաժողովի շրջանակում հատուկ աշխատանքային խումբ է ստեղծված, որը զբաղվում է հենց տարածաշրջանային համագործակցության հարցերով: Մեր համագործակցության շրջանակում կատարելագործվում է և՛ իրավական, և՛ կազմակերպչական կապերի հիմքը: Ուզում եմ նշել, որ ՌԴ սուբյեկտների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 65-ը, այս կամ այն կերպ ներգրավված են Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության զարգացման թեմայում: Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերներն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարը, Ռոստովը, Սամարան, և ես ուրախ եմ ողջունել Ռուսաստանի դաշնության շատ սուբյեկտների ղեկավարների, որոնք ներկա են այս ֆորումին: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Ռուսաստանը հանդիսանում Հայաստանի տնտեսության մեջ հիմնական ներդրողը: Հայաստանում ռուսական ներդրումները արդեն հասել են 4 մլրդ դոլարի, Հայաստանում ռուսական կապիտալով 1300-ից ավելի ընկերություն է գործում: Մենք ներկա ենք նաև առաջին Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովին, որը հատուկ նշանակություն ունի  Միության հավասարազոր մասնակիցներ՝ Ռուսաստանի և Հայաստանի համար: Որպես ՌԴ տրասպորտի նախարար հատուկ ուզում եմ նշել, որ Եվրասիական ֆորմատը լրացուցիչ հնարավորություններ է տալիս հայաստանյան ընկերություններին, որոնք կարող են օգտագործել թե՛ ավտոտրանսպորտային, թե՛ երկաթուղային ճանապարհները: Այսօր մենք մեր հանձնաժողովի շրջանակում ակտիվ աշխատում ենք տրանսպորտային քաղաքականության կարգավորման մնացած ուղղություններով և փուլերով: Վստահ եմ, որ մեր միասնական ջանքերը թույլ կտան լուծել ցանկացած հարց, որը կծառանա մեր առջև: Ֆորումի բոլոր մասնակիցներին ցանկանում եմ հաջող և արդյունավետ աշխատանք: