Իսրայելն ակնկալում է մինչ տարվա ավարտը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ձևավորման համար բանակցություններ սկսել և մի քանի տարվա ընթացքում ստորագրել պայմանագիրը, «Риа Новости»-ի հետ հարցազրույցում ասել է ռուս-իսրայելական միջկառավարական կոմիտեի համանախագահ, պատգամավոր Զև Էլկինը:

Իսրայելի հետ բանակցային գործընթացի սկսման որոշումը ԵԱՏՄ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարները կայացրել են դեռ 2015 թվականի հոկտեմբերին, փորձագետների խորհրդի հիման վրա: Համաձայն այդ փորձագետների եզրակացության` Իսրայելի համար առևտրաշրջանառության ծավալը ԵԱՏՄ երկրների հետ կավելանա 6-8%-ով: Ռուսաստանի համար այն այդքան մեծ չի լինի, սակայն մասնագետները հույս ունեն, որ ինտեգրացիան կբարձրացնի Իսրայելի հետ նրա տնտեսական հարաբերությունների որակը` ակտիվացնելով ներդրումային գործընթացը և տեխնոլոգիաների տրանսֆերը:

Աղբյուրը՝ vesti.am

http://vesti.am/archives/63519?lang=am