Գործարարներն ու ներդրողները պետք է պատրաստ լինեն ԱՄՆ-ի ակտիվության նվազեցմանը, քանի որ Դաշնային պահուստային համակարգը  աշխատում է խստացնել պայմանները բարձր գնաճի պայմաններում, CNBC-ին ասել է Goldman Sachs-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Սոլոմոնը:

Ըստ Goldman Sachs-ի վերլուծաբանների` առաջիկա 12-24 ամիսների ընթացքում ռեցեսիայի եւ տոկոսադրույքների բարձրացման 30 տոկոս հավանականություն կա, ասել է Սոլոմոնը:

«Ես կասեի, որ մենք խստացնելու ենք տնտեսական պայմանները», – ասել է նա՝ նկատի ունենալով Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացումը՝ զսպելու համար թեժ գնաճը, որը ապրիլին հասել էր 8,3 տոկոսի:

«Ինչ-որ պահի հավանականություն կա, որ մենք կունենանք ռեցեսիա կամ շատ, շատ դանդաղ աճ»,-հավելել է նա։