Ամերիկյան Dell համակարգչային ընկերությունը վերջնականապես լքում է Ռուսաստանը եւ կրճատում ռուսաստանցի բոլոր աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է CNews-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Աղբյուրի համաձայն՝ ընկերությունը կրճատած աշխատակիցներին մինչեւ ութ աշխատավարձ  կվճարի։ Նշվում է, որ Dell-ի ռուսական ներկայացուցչությունում մոտ 50 մարդ է աշխատում։ Կրճատման տակ են ընկնում բոլոր վաճառքի մասնագետները, ինչպես նաեւ տեխնիկական եւ մարքեթինգի բաժինների աշխատակիցները։ Աշխատանքից ազատվելուց հետո աշխատակիցներին անվճար նոթբուքեր եւ մոնիտորներ կտրվեն, պարգեւավճարներ կվճարվեն, իսկ կամավոր բժշկական ապահովագրությունն ընտանիքների համար կպահպանվի մինչեւ 2022-ի վերջ։