Հայաստանը կարող է 90-98 տոկոսով կիբեռանվտանգ երկիր դառնալ. Ջուլիանի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Երևանում մեկնարկել  է Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը: Համաժողովին ելույթով հանդես եկավ նաև  ԱՄՆ նախագահի կիբեռանվտանգության գծով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին: ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը նրանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ԱՄՆ-ի մոտ տեխնոլոգիական առումով մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն կա: «Մեծ պատիվ է ինձ համար այսօր այստեղ գտնվել և խոսել այն…

Տնտեսության արդյունաբերականացումը փոխում է ամբողջ կենսակերպը. Տիգրան Սարգսյան

Ժամանակակից աշխարհն արագ է փոփոխվում, այն օրեցօր դառնում է ավելի փոքր, քանի որ խորանում են հարաբերությունները, փոխազդեցությունները, իսկ որպեսզի բիզնեսը և մարդիկ իրենց հարմարավետ զգան այս միջավայրում, անհրաժեշտ է ներդաշնակեցնել օրենսդրությունները: Այդ մասին Եվրասիական գործընկերության երրորդ համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական առաջընթացը և մրցակցությունը մի կողմից, և մյուս…

ԵԱՏՄ առաջնային մանդատներից մեկը կլինի ստեղծել ներդրումային բորսա. ՀՀ փոխվարչապետը ելույթ է ունեցել ԵԳՄՀ 3-րդ համաժողովին

Երևանում մեկնարկել է Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը: Համաժողովին ելույթ ունեցավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ելույթում փոխվարչապետը մասնավորապես նշեց. «Շնորհակալություն եմ հայտնում համաժողովի կազմակերպիչներին, բոլորիս ցանկանում եմ արդյունավետ աշխատանք: Թեման, որ այսօր մենք քննարկում ենք, բավականաչափ կարևոր է, ու ես ցանկանում եմ սկսել հիմնավոր մի հարցից, որը պետք է քննարկենք, հասկանալու համար, թե մեզ ինչ է…

Արա Աբրահամյանը ելույթ է ունեցել Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին

Երևանում մեկնարկել է Եվրասիական գործընկերության երրորդ միջազգային համաժողովը: Համաժողովին ելույթ է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Ելույթը ստորև՝ ամբողջությամբ. «Բարի օր, սիրելի բարեկամներ. Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում, Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովի շրջանակներում: Համաժողովի կազմակերպիչների և անձամբ իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն…

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի մամուլի հաղորդագրություն

Հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը, որի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը և «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Համաժողովը անց է կացվում երրորդ տարին անընդմեջ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ: Այս համաժողովի անցկացմանը և գաղափարին…

Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին կմասնակցեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների խորհրդականները

Հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը: Այս տարի համաժողովը բազմաթիվ անակնկալներ ունի: Ժամանելու են եվրասիական, եվրոպական և ամերիկյան մի շարք երկրների գործարար և կառավարական պատվիրակություններ: Նպատակը մեկն է՝ ծանոթանալ Հայաստանի ներդրումային միջավայրին, ստեղծել նոր բիզնես կապեր, ամրապնդել նախկինում ձեռք բերված կապերն ու բիզնես նախագծերը: Նշենք, որ համաժողովի շրջանակում կկայանա գիտական…

Հայազգի աշխարհահռչակ գիտնականը Երևանում գիտական նստաշրջան կանցկացնի՝ Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի շրջանակում

Հոկտեմբերի 22-24-ը, Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը: Այս տարի համաժողովը բազմաթիվ անակնկալներ ունի: Մասնավորապես, համաժողովի շրջանակում կկայանա գիտական նստաշրջան՝ համաշխարհային ճանաչում ունեցող սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ: Նստաշրջանի մոդերատորն աշխարհում ամենից շատ մեջբերվող տեսաբան-բյուրեղագետ, հանքագետ, քիմիկիոս, ֆիզիկոս, նյութագետ Արտյոմ Օգանովն է: Արտյոմ Օգանովը (Սկոլտեխ) առավել հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի ստեղծման աշխատանքներով և բյուրեղային կառուցվածքների կանխատեսումներով, բարձր…

1982 թվականին Բարոնուհի Քերոլայն Քոքսին շնորհվել է Պերի Ցմահ կոչում և 1985-ից մինչև 2005 թվականը նա հանդիսանում էր Լորդերի պալատի փոխխոսնակ: Քերոլայն Քոքսը Բորնմաութի համալսարանի հիմնադիր կանցլերն է, 2006-2013թթ. եղել է Լիվերպուլի Հուսո համալսարանի կանցլեր և Բուժքույրական թագավորական քոլեջի պատվավոր փոխնախագահ: Նա հանդիսանում է MERLIN Անհապաղ բժշկական օգնության միջազգային կազմակերպության հիմնադիրհոգաբարձու: Միաժամանակ հանդիսանում է HART Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության գործադիր գլխավոր տնօրեն:

Քերոլայն Քոքսն արժանացել է Լեհաստանի Հանրապետության Ծառայությունների համար Հրամանատարական խաչի, Վիլբերֆորսի մրցանակի, Համահնդկական քրիստոնեական խորհրդի կողմից Մայր Թերեզայի անվան միջազգային մրցանակի, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից շնորհված Մխիթար Գոշ շքանշանի և Լեխ Վալենսայի կողմից շնորհված հոբելյանական շքանշանին: Նրան նույնպես շնորհվել է Անգլիայի վիրաբույժների Թագավորական քոլեջի Պատվավոր թոշակ, ինչպես նաև արժանացել է Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի համալսարանների Պատվավոր դոկտորի կոչմանը:

Բարոնուհի Քոքսի մարդասիրական աշխատանքը նրան բազում առաքելություններով բերել է հակամարտության գոտիներ, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղ, Սուդան, Նիգերիա, Ուգանդա, Բիրմայի քարեն, քարեննի, քան ու չին ժողովուրդների մոտ, ինչպես նաև Ինդոնեզիայի հակամարտությունից տուժած համայնքներորտեղ նա նախկին նախագահ Աբդուրահման Վահիդի հետ համատեղ օգնել է հիմնել Համերաշխության և Վերակառուցման Միջազգային Իսլամական Քրիստոնեական Կազմակերպությունը (ՀՎՄԻՔԿ): Նա այցելել է Հյուսիսային Կորեա՝ օգնելու զարգացնել և իրականացնել պառլամենտական նախաձեռնություններ և բժշկական ծրագրեր:

Վերջին ժամանակների հրատարակություններից են «Ժամանակակից սրբերի և նահատակների մասին» (համահեղինակ՝ Քեթրին Բուտչեր), «Այս անբարո առևտուրը. 21-րդ դարի ստրկատիրությունը» (համահեղինակ՝ ՋոնՄարկս), «Այն ճչացող քարերը», «Հետապնդված եկեղեցի. Ցավ, կիրք և գովեստ» (համահեղինակ՝ Բենեդիկտ Ռոջերս):

Երկու կենսագրական գրքեր նույնպես հրատարակվել են Monarch/Lion Hudsonկողմից՝ «Բարոնուհի Քոքս. Ձայն անձայնների համար» (Էնդրյու Բոյդ) և «Բարոնուհի Քոքս. Կոտրված աշխարհի վկան» (Լելա Ջիլբերտ):

Պուտինը խոսել է ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ստեղծման մասին

Այսօր «Ուղիղ գիծ» շփման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի համակարգ կարող է ներդրվել, սակայն դա կարվի միայն այն դեպքում, երբ ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների տնտեսությունները հավասար մակարդակ ունենան: