Ամերաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին

Global Finance ամսագիրը հայտարարել է կայուն ֆինանսավորման ոլորտում արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանում «Կայուն ֆինանսավորման գծով 2022 թ-ի լավագույն բանկ»` դառնալով տարածաշրջանի առաջին բանկը, որն արժանանում է այս մրցանակին: Մրցանակը շնորհվում է կայուն ֆինանսավորման ոլորտում համաշխարհային, տարածաշրջանային և տեղական առաջատար ընկերություններին, որոնք ֆինանսավորում են կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ուղղված նախաձեռնություններ` նպաստելով…

Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով

Red Wings ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկելու է Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով չվերթերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

ԵԱՏՄ-ին մինչեւ տարեվերջ կհաջողվի համաձայնեցնել գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագիծը․ Մ․ Մյասնիկովիչ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամներին կհաջողվի մինչեւ այս տարվա վերջը համաձայնության գալ գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագծի շուրջ։ «Փաստացի գազի ընդհանուր շուկայում դեռ երեք վիճելի հարց կա։ Կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ մենք այս համաձայնագրի նախագծի շուրջ նույնպես փոխադարձ ընդունելի լուծում կգտնենք»,- ասել է…

WhatsApp-ում Instagram-ից նոր գործառույթ է հայտնվել

WhatsApp-ի մշակողները թողարկել են Android-ի նոր բետա տարբերակը, որտեղ կոնտակտների ստատուսներում փոխել են հղումների հրապարակման եղանակը։ Այս մասին հայտնի է դարձել WABetaInfo լրատվական պորտալի մասնագետներին։ Նոր տեսքը իրենից ներկայացնում է ընդլայնված նախնական դիտում. սովորական հղման փոխարեն օգտվողը տեսնում է ռեսուրսի անվանումով եւ բովանդակությամբ պատուհան, որին տանում է ստատուսում ընդլայնված հղումը: Հղումների նախնական դիտումը WhatsApp-ի ստատուսներն…

Twitter-ը զգուշացնում է օգտատերերին խաբեբաների մասին

Twitter-ը զգուշացրել է օգտատերերին խաբեբաների մասին, ովքեր նմանակում են Twitter-ի աշխատակիցներին՝ փորձելով ստանալ մուտքի մանրամասներ եւ այլ անձնական տեղեկություններ, հայտնում է AP-ը։ Դա տեղի  է ունեցել այն բանից հետո, երբ հարթակի մի շարք օգտատերեր, այդ թվում՝ լրագրողներ, հայտնել են, որ ստացել են ուղիղ հաղորդագրություններ (DM)՝ պնդելով, որ իրենց ստուգված կարգավիճակը հայտարարվել է «սպամ» , եւ…

Հունաստանը դառնում է ռուսական մազութի արտահանման նոր հանգույց

Ռուսական մազութի առաքումները Հունաստանի օֆշորներ ռեկորդային մակարդակի են հասել ապրիլին, քանի որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները ստիպել են թրեյդերներին նոր ուղիներ փնտրել ռուսական նավթի արտահանման համար նավից նավ (STS) բեռնումներով, հաղորդում է Reuters-ը: Ռուսական նավթի եւ նավթամթերքի առեւտուրն առայժմ օրինական է, քանի որ Եվրամիությանը չի հաջողվել համաձայնության գալ վեցերորդ պատժամիջոցների փաթեթի շուրջ, որը ներառում է նավթի…

Goldman Sachs-ի գործադիր տնօրենը չի բացառում ԱՄՆ-ում ռեցեսիան

Գործարարներն ու ներդրողները պետք է պատրաստ լինեն ԱՄՆ-ի ակտիվության նվազեցմանը, քանի որ Դաշնային պահուստային համակարգը  աշխատում է խստացնել պայմանները բարձր գնաճի պայմաններում, CNBC-ին ասել է Goldman Sachs-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Սոլոմոնը: Ըստ Goldman Sachs-ի վերլուծաբանների` առաջիկա 12-24 ամիսների ընթացքում ռեցեսիայի եւ տոկոսադրույքների բարձրացման 30 տոկոս հավանականություն կա, ասել է Սոլոմոնը: «Ես կասեի, որ մենք խստացնելու…

Նամիբիան ցանկանում է Եվրոպային վաճառել իր արեւը

Այն ժամանակ, երբ Եվրոպան փորձում է ածխաջրազրկել իր տնտեսությունն ու հրաժարվել ռուսական նավթից եւ գազից, աշխարհի ամենաարեւոտ եւ չորային երկրներից մեկը մայրցամաքին առաջարկում է լուծել խնդիրները, տեղեկացրել է AFP-ն։ Սահարայի հարավում գտնվող աֆրիկյան երկրներից մեկի պատվիրակությունը ուղեւորվել է Եվրոպա, որպեսզի գովազդի իր երկիրը որպես մաքուր էներգիայի պոտենցիալ էլեկտրակայան։ Նամիբիան կարող է արտադրել այնքան արեւային էներգիա,…

ԱՄՆ-ը մինչեւ հունիսի 30-ը կառաջարկի նավթի եւ գազի արդյունահանման նոր ծրագիր

Ջո Բայդենի վարչակազմը մինչեւ հունիսի 30-ը կառաջարկի նավթի եւ գազի ծովային հանքավայրերի մշակման նոր հնգամյա ծրագիր, այդ ժամանակ է ավարտվում ընթացիկ պլանի ժամկետը, ասել է ներքին գործերի նախարար Դեբ Հաալանդը, տեղեկացրել է Reuters-ը։ Վարչակազմը բախվել է հանրապետական օրենսդիրների ճնշմանը, որոնք պահանջում են ընդլայնել ներքին հորատումը, որպեսզի հաղթահարվի վառելիքի աճող ծախսերի հարցը։ Բայց նախագահ Բայդենը ցանկանում…

ԵՄ-ը պայմանավորվել է գազի պահեստարանները լցնելու արտակարգ կանոնների մասին

Եվրամիության երկրներից բանակցություններին մասնակցողները եւ օրենսդիրները համաձայնության են եկել ձմռանից առաջ գազի պահեստարանները լցնելու օրինագծի վերաբերյալ, քանի որ փորձում են ստեղծել մատակարարումների բուֆեր եւ պատրաստվել ռուսական հոսքերի հնարավոր խափանումներին, տեղեկացրել է Reuters-ը։ Ռուսաստանը ԵՄ մատակարարում է գազի 40 տոկոսը, անցած ամիս երկիրը դադարեցրել է Լեհաստան եւ Բուլղարիա մատակարարումներն այն բանից հետո, երբ վերջինները հրաժարվել են…