Երկրորդ և երրորդ համաժողովների արդյունքներն ավելի տեսանելի կլինեն. Աբրահամյան

Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ լրագրողները համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանում անցկացվում է Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, կարելի՞ է արդեն խոսել կոնկրետ արդյունքների մասին: «Եթե խոսենք կոնկրետ արդյունքների մասին, ապա պետք է ասեմ, որ այս համաժողովը մշտապես գործող է, որով և տարբերվում է…

ԵԱՏՄ պետությունները պարտավոր են ադապտացվել գլոբալ փոփոխություններին. Տիգրան Սարգսյան

«Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունները պետք է հաշվի առնեն գլոբալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում»,- Երևանում մեկնարկած Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ պետությունները պարտավոր են ադապտացվել գլոբալ փոփոխություններին և միաժամանակ՝ շրջանցել դրանք ու մեկ քայլ առաջ գտնվել: Տիգրան Սարգսյանն ասաց, որ ԵԱՏՄ-ն զարգացնելու առաջին…

Պուտինի ուղերձը՝ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի մասնակիցներին

ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջյունի ուղերձը՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին: «Ողջունում եմ Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին: Տարածաշրջանի երկրների արդյունավետ կապերն ամուր հիմք են հանդիսանում պետությունների…

Նախագահի ուղերձը Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովների մասնակիցներին

Անկեղծորեն ողջունում եմ «Հայաստանը և Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին: Այսօր կարելի է վստահորեն ասել, որ համաժողովները դարձել են բովանդակալից, կառուցողական երկխոսության համար արդյունավետ հարթակներ՝ ապացուցելով իրենց պահանջվածությունը: Համաժողովների պարբերական անցկացումը թույլ է տալիս քննարկել օրակարգային արդիական հարցեր, բացահայտել մեր երկրների համագործակցության հետագա…

Վարչապետի ելույթը՝ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը

Հոկտեմբերի 5-7-ը` Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը, ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ուրախ եմ Հայաստանում ողջունել մեր հարգարժան հյուրերին և մաղթել բարեհաջող աշխատանք: Լինելով վարչապետ՝ մեր գործընկերների ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն հնարավորությունների վրա, որոնք ունի Հայաստանը: Կարծում եմ, այս հարթակում կարելի է քննարկել այդ խնդիրները, մարտահրավերները, ինչպես նաև հեռանկարները: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկիր,…

Արա Աբրահամյանի ելույթը՝ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը

Հոկտեմբերի 5-7-ը` Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը, ելույթ ունեցավ ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանը: Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ Երևանում Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգայինհամաժողովի բացմանը հոկտեմբերի 5-7, 2017թ.   «Բարև Ձեզ, հարգելի´ բարեկամներ: Ուրախ եմ բոլորիդ ողջունել Երևանում՝ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովին, որն անց է կացվում «Արդյունաբերական ինտեգրացիան և արտահանման-ներմուծման հնարավորությունների ընդլայնումը Եվրասիական…

ԵԳՄ երկրորդ համաժողովը կնշանավորվի համագործակցության նոր առաջարկներով և նոր նախագծերով. Սուրեն Կարայան

Հարցազրույց՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ: -Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Պարո՛ն Կարայան, ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը,  որ սկսել է Արա Աբրահամյանը: Նախարարությունը կարևորում է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի անցկացումը Երևանում։ Համաժողով, որին իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում ոչ միայն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, այլ…

Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողով (ԵԳՄՀ)

Մամուլի հաղորդագրություն Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողով (ԵԳՄՀ) www.ereforum.org 2017թ. Հոկտեմբերի 5-7 Երևան, «Մերիդիան» էքսպո կենտրոն   Հոկտեմբերի 5-7-ը՝ Երևանում կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որի նախաձեռնողը «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է: Համաժողովն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի,…

Հաջողակ բիզնես-համագործակցության համար միջպետական համաձայնագրերում փոփոխություններ պետք է կատարվեն

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անցկացվող Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, որ նախաձեռնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գործընկերային հարաբերությունների և հայաստանյան շուկայում խոշոր ներդրումների լուրջ հարթակ է դարձել: Համաժողովի կազմակերպիչներն ամենօրյա ջանքեր են գործադրում ոչ միայն նոր համատեղ ձեռնարկների հաջողությունն ապահովելու, այլև արդեն գոյություն ունեցող ձեռնարկների ընթացքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: Մասնավորապես, հայկական սարքաշինության…

Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովը նպաստում է Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների գործարար կապերի ընդլայնմանը. Դավիթ Ղալթախչյան

Նախորդ տարի Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը: Համաժողովը կազմակերպվել էր  Ռուսաստանի հայերի միության և Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովի նախագահ Արա Աբրահամյանի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության, և Հայաստանի կառավարության աջակցությամբ: Համաժողովը նպատակ ունի ապահովել հայկական արտադրողների ներկայացվածությունը ԵԱՏՄ շուկայում,  նպաստել Հայաստանում ԵԱՏՄ երկրների գործընկերների ներդրումների ներգրավմանը: Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովից արդեն մեկ տարի է անցել և համաժողովի համակարգող խորհրդի աշխատակազմն ամենօրյա…