ՏՄՊՊՀ-ն դիմել է ՌԴ եւ ԵԱՏՄ գործընկերներին՝ ՌԴ տարածքում հայկական մրգերի իրացումն արգելելու հարցով

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր պաշտոնական գրություններով դիմել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւին եւ ԵՏՀ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինին վերջին մի քանի օրերին ՌԴ տարածքում, մասնավորապես «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ եւ մանրածախ կենտրոնի ղեկավարության կողմից ս.թ. հուլիսի 17-18-ը ՀՀ-ից արտահանված մրգերի…

ՄԻՆԿՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵԱՏՄ-Ի ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՂ ԿԱԶՄՈՎ ՆԻՍՏԸ

Մեկնարկել է ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի գլխավորությամբ։ Նեղ կազմով այս նիստին հաջորդելու է հանդիպումն ընդլայնվսծ կազմով։ ՀՀ…

ԵՏՄ-ում դեռեւս չի հաջողվում առանց բռնագրավումների եւ սահմանափակումների լուծել ազատ առեւտրի հարցերը. Բելառուսի վարչապետ

Եվրասիական տնտեսական միությունում դեռեւս չի հաջողվում ազատ առեւտրի հարցերը լուծել առանց բռնագրավումների եւ սահմանափակումների: Այս մասին այսօր Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն: «Հաստատված պրակտիկայի համաձայն՝ մեր աշխատանքը կսկսվի միության ներքին շուկայի գործառնության շրջանակում խոչընդոտների վերացման հարցերի քննարկումից: Ցավոք, առայժմ չի հաջողվում ամբողջությամբ հաղթահարել դիմադրությունների ուժը՝…

Ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը ԵԱՏՄ-ի եւ Իսրայելի միջեւ կարող է ստորագրվել 2020 թվականին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Իսրայելի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը (FTA) կարող է ստորագրվել այս տարի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Լիվնեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մի կարեւոր թեմա, որի ուղղությամբ մեք աշխատում ենք, Իսրայելի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտին է: Կարծում եմ, որ առկա…

ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՏՄ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԳՈՐԾ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական և գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 03.04.2020թ․ թիվ 33 որոշման համաձայն, 2020թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում…

Հայաստանը սխալ է գրանցել «ալկոգելերը»․ ԵԱՏՄ պատասխանը. «Հետք»

«Հետք»-ն ուսումնասիրել էր ախտահանիչ միջոցների շուկան և պարզել, որ դրանք ոչ միայն չեն վերահսկվում, այլև գրանցվում են որպես կոսմետիկ միջոց և փորձաքննվում՝ սխալ տեխնիկական կանոնակարգի միայն 4 ցուցանիշներով։ «Հոդվածում նաև ներակայացրել էինք, որ այդ ապրանքները գրանցման հայտարարագրեր են ստացել «կեղծ ընթացակարգերով»՝ հիմնականում փորձաքննվելով Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող երկու լաբորատորիաներում։ Այդ լաբորատորիաներից մեկը՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը,…

ԵԱՏՀ խորհրդի նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում մանրամասն քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները (բարիերները): Մասնավորապես քննարկման արդյունքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշում է կայացվել մինչև ս.թ. օգոստոսի 1-ը ներկայացնել առձանագրված խնդիրների լուծման առաջարկներ, որոնք կներառվեն ԵԱՏՄ անդամ մի պետությունից ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ սահման չունեցող մյուս…

ԵԱՏՄ-ից դուրս դիմակների արտահանման արգելքն ուժի մեջ է մնում. ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն

Դիմակների արտահանման արգելքի վերացումը տարածվում է միայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վրա: ԵԱՏՄ-ից դուրս դիմակների արտահանման արգելքը մնում է ուժի մեջ, նշվում է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԳ-ն: Այսօր հրապարակվել է կառավարության որոշումը, որով վերացվում է մարտի 2-ից ուժի մեջ մտած արգելքը Ռուսաստանից անհատական պաշտպանության միջոցների, պաշտպանիչ եւ ախտահանիչ…

ԵԱՏՄ-ում COVID-19-ի կանխարգելման պլանի նախագիծ են նախապատրաստել

Եվրասիական տնտեսական միության երկրները «Ռոսպոտրեբնադզոր»-ի նախաձեռնությամբ կորոնավիրուսի տարածումը կանխելու համապարփակ պլանի նախագիծ են նախապատրաստել, որը լաբորատոր հետազոտությունների անցկացման միասնական մոտեցումների մշակում եւ վարակիչ հիվանդությունների մոնիտորինգի միասնական համակարգի ստեղծում է նախատեսում, երկուշաբթի հաղորդվել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում: «Փաստաթուղթը ԵԱՏՄ տարածքում լաբորատոր հետազոտությունների անցկացման միասնական մեթոդաբանական մոտեցումների մշակում, վարակիչ հիվանդությունների օպերատիվ մոնիտորինգի ընդհանուր համակարգի ստեղծում, կադրերի պատրաստման, միջպետական…

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ «ՀԱՅ ՊԱՐԿ» ՀԻՄՆԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գաղափարին և նախաձեռնությանը՝ Ծիծեռնակաբերդի այգու տարածքում հիմնել համերաշխության և հիշողության համազգային այգի՝ «Հայ պարկ»: Նախագահ Սարգսյանին ուղղված նամակում Արա Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ այդ նախաձեռնության իրականացումն իր մեջ կարևոր գաղափար ունի և լավագույնս է արձագանքում մեր ժողովրդի ինչպես պատմական, այնպես էլ պետական-հասարակական…