Ֆիննախ. Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 13,4 տոկոսով

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 13,4 տոկոսով եւ կազմել 3,5 մլրդ դոլար։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, սեպտեմբերի 27-ին, 2021թ. առաջին եռամսյակում պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Ընդ որում, ինչպես նշեց նախարարը, արտահանումն ավելացել է 23,3 տոկոսով եւ կազմել 1,4 մլրդ դոլար։…

Նոր որոշում. Հիփոթեքային վարկ ունեցողների եկամտային հարկի վերադարձը տեղի կունենա 15-ի փոխարեն 3 աշխատանքային օրում

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով պարզեցվում եւ թվայնացվում է եկամտային հարկի վերադարձման գործընթացը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ գործող կարգի համաձայն, եկամտային հարկի վերադարձման համար առաջին անգամ դիմելիս ներկայացնում են համապատասխան վարկային պայմանագիրը, սեփականության իրավունքի փաստաթղթերը, բանկի կողմից տրամադրված տեղեկանք, տեղեկանք կառուցապատողից, որ բնակարանը ձեռք է բերվում…

Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին,  հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության Կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաեւի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ պաշտոնական կայքից։ Մարտին Գալստյանը եւ Ռուսլան Բեկետաեւը քննարկել են եվրասիական ինտեգրման հարցերը, կարեւորել հետագա համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Մարտին Գալստյանը ներկայացրել է ՀՀ ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը,…

Պղինձը թանկանում է

Չորեքշաբթի առավոտյան պղնձի գներն աճել են 2.6 տոկոսով՝ Չինաստանից հումքի պահանջարկի աճի պատճառով, վկայում են աճուրդների տվյալները: Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 2.6 տոկոսով եւ կազմել 4.2165 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Երեքշաբթի օրվա վերջում Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի գինը նվազել է 0.64 տոկոսով՝ մինչեւ 8975.5 դոլար,…

Ոսկու գինը խորհրդանշորեն նվազում է

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը խորհրդանշականորեն նվազում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ)՝ հետագա դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշման սպասման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.01 տոկոսով կամ 0.25 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1.777,95 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.76 տոկոսով եւ կազմել…

Նավթը թանկանում է

Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են ԱՄՆ-ում դրա պաշարների նվազման մասին Ամերիկյան նավթային ինստիտուտի (API) տվյալների, ինչպես նաեւ փոթորկի հետեւանքով արտադրության կորուստների մեծության գերագնահատման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները: Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.04 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 75.13 դոլարի, WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել…

Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Դուշանբե քաղաքում Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի  նիստը, որին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Հանդիպմանը ներկա էր ՀԱՊԿ գլխավոր…

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների հաջորդ նիստերը կկայանան 2022 թվականին Հայաստանում

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին, այսօր Դուշանբեում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ անդամ երկրներ են հանդիսանում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։

Արման Շաքալիև. «Հակամենաշնորհային գերատեսչությունների և Հանձնաժողովի արդյունավետ փոխգործակցությունը՝ մեր երկրներում գործարար կլիմայի բարելավման բանալին է»

Եվրասիական տնտեսական միության իրավունքի կատարելագործման արդիական հարցերը, անցած տարվա արդյունքները և առաջիկա տարվա պլանները մարտի 25-ին քննարկել են ԵԱՏՄ երկրների հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արան Շաքալիևը առցանց խորհրդակցության ընթացքում (այսպես կոչված «5+1» ձևաչափ)։ Տեղեկացնելով 2020 թվականին կատարված աշխատանքի հիմնական արդյունքների մասին, Արման Շաքալիևը նշել…

Եվրասիական միության երկրներն ապրանքների սեփական բորսան կստեղծեն․ Սերգեյ Գլազև

Եվրասիական միության երկրները կստեղծեն սեփական ապրանքա-հումքային բորսան։ Տեղեկությունը Մոսկվա–Մինսկ–Երևան–Նուր-Սուլթան – Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար, տնտեսական գիտությունների դոկտոր, ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Գլազևը: Նրա գլխավորած նախարարությունն արդեն հանձնարարություն է ստացել մշակել և հաստատել ԵԱՏՄ-ում բորսային ընդհանուր շուկայի հայեցակարգը։ Այն կներառի ինչպես ապրանքա-հումքային բորսան, որտեղ ապրանքներ ու հումք կշրջանառվի,…