Պղինձը շարունակում է թանկանալ

Պղնձի գինը շարունակում է աճել հինգշաբթի առավոտյան ամերիկյան արժույթի թուլացման պատճառով, վկայում են աճուրդների տվյալները: Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 1.66 տոկոսով եւ կազմում 4.5630 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 1.97 տոկոսով եւ կազմել 9651 դոլար, ալյումինի գինը մնացել…

Կառավարությունը կսուբսիդավորի 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի նիստում «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության» ծրագրի իրականացման նպատակով 329 մլն դրամ հատկացրեց Էկոնոմիկայի նախարարությանը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ ծրագրով սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը: Ծրագրի նպատակն է կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության, ինչպես նաև սակավաջրության…

Խաղաղագործներին պետք է մղենք միավորվել իրար հետ եւ ձեւավորել ասոցիացիա. Փաշինյան

Ինստիտուտներ, համակարգեր ստեղծելը մեր խնդիրն է. կարծում եմ՝ այսօրվանից մենք պետք է մեր ֆերմերների հետ աշխատենք եւ խաղաղագործներին մենք պետք է մղենք միավորվել իրար հետ եւ ձեւավորել ասոցիացիա, կազմակերպություն, որպեսզի իրենք այսօրվանից կարողանան հաջորդ տարվա համար բանակցել մթերողների հետ եւ անհրաժեշտության դեպքում հարցեր բարձրացնել կառավարության առջեւ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ…

Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային համակարգերի ներդրման դեպքում կազատվեն ոռոգման ջրի վարձավճարներից

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 14-ին, հաստատեց մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը: Զեկուզող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, հողօգտագործողների եկամուտների աճի ավելացման անհրաժեշտությամբ։ «Հայաստանում առկա են գերնորմատիվային…

ԱՄԷ բարձրագույն հաշվեքննիչ մարմնի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում

2021թ. հոկտեմբերի 10-15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմնի ղեկավար, ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի երկրների խորհրդի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամիմիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Երևանում: Այցի շրջանակներում 2021թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ հաշվեքննիչ պալատում տեղի ունեցավ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի և ԱՄԷ բարձրագույն հաշվեքննիչ մարմնի ղեկավար դոկտոր Հարիբ Ալ Ամիմիի գլխավորած պատվիրակության…

ԱՊՀ երկրների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստն ավարտվել է. 2021-ին նախագահողը ՀՀ-ն էր

Ավարտվել է Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը… Ավարտվել է Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։ Այս տարի խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը։ Եզրափակիչ հանդիպումը մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթներով։ ՊԵԿ նախագահն ընդգծել…

Տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով խորհրդակցությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը և հանձնաժողովի նախագահի խորհրդական Հրայր Արամյանն  առցանց ձևաչափով մասնակցել են ԵԱՏՄ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդակցությունը վարում էր ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը:…

Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել ՀՀ բարեփոխումների իրականացման գործընթացում. Դեսպանը՝ Ֆինանսների նախարարին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, առաջիկա բյուջետային տարում նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ Հայաստանի մակրոտնտեսական կայունության, կապիտալ ծախսերի վերանայման եւ հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սվենսոնն իր…

Բիթքոինի գինը գերազանցել է 57 հազար դոլարը

Բիթքոինի արժեքը երկուշաբթի առավոտյան գերազանցել է 57 հազար դոլարը առաջին անգամ մայիսի 12-ից հետո, վկայում են աճուրդների տվյալները։ Կրիպտոարժույթի սակարկությունների ծավալով ամենախոշոր՝ Binance բորսայում բիթքոինի գինը բարձրացել է 2,1 տոկոսով՝ 56,78 հազար դոլար։ Մեկ րոպե առաջ գինը մոտ 57,05 հազար դոլար էր, վերջին անգամ բիթքոինն այդ մակարդակին եղել է մայիսի 12-ին։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը…

ՀՀ ՄՊՀ անդամը մասնակցել է Եվրասիական հակամենաշնորհային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հոկտեմբերի 7-ին առցանց ձևաչափով  մասնակցել է  Ալմաթիում տեղի ունեցած Եվրասիական հակամենաշնորհային 7-րդ համաժողովին: «Համաժողովի շրջանակում քննարկումներ են ծավալվել  մրցակցության ոլորտի մի շարք արդիական խնդիրների շուրջ: Մասնավորապես, մասնակիցները կարծիքներ են փոխանակել և զեկույցներ են ներկայացրել մրցակցության պաշտպանության ապահովման ժամանակակից միտումներին, ԵԱՏՄ-ում մրցակցային/հակամենաշնորհային իրավակիրառ պրակտիկային, մրցակցային օրենսդրության…