Այդ հարցը մնացել է օրակարգում եւ դեռ քննարկվում է. Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի եւ «Գազպրոմի» հետ բանակցությունների մասին

Գազի շուրջ բանակցություններն անընդհատ պրոցես է. Իրականության մեջ դա չի ընդհատվում, հիմա էլ շարունակվում է:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Բուն սահմանին գազի գնի հետ կապված եւ ՀՀ տարածքում սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետեւ եթե հիշում եք, դեռ 2019-ից ծանր, երկարատեւ եւ բազմաբաղադրիչ բանակցությունների մեջ…

Բիթքոինի գինը գերազանցել է 62 հազար դոլարը

Երկուշաբթի առավոտյան բիթքոինի փոխարժեքը ամրապնդվել է 62 հազար դոլարից բարձր մակարդակում: Binance բորսայում բիթքոինը թանկացել է 1.6 տոկոսով՝ մինչեւ 62.08 հազար դոլար: 62 հազար դոլարից բարձր բիթքոինը վերջին անգամ վաճառվել էր ապրիլի 17-ին: Սա ընդամենը 4.5 տոկոսով պակաս է 64.85 հազար դոլարի պատմական ռեկորդից: Հոկտեմբերի 16-ի գիշերը բիթքոինի գինը մոտենում էր 63 հազար դոլարի: CoinMarketCap…

Երեւանում մեկնարկել է ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը

Հոկտեմբերի 18-ին Երեւանում բացվեց ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը: Միջոցառումը, որը կշարունակվի հոկտեմբերի 19-ին, կազմակերպել են Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը եւ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Լիագումար նիստին կմասնակցեն Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը եւ Հայաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Ֆորումի շրջանակներում կկայանա նաեւ Ռուսաստանի արտահանման կենտրոնի գործարար առաքելությունը` մոտ…

Ոսկու գինը կայուն է

Ոսկու գինը կայուն է։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու գինն աճել է 0,04%-ով կամ 0,65 դոլարով՝ կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1768,95 դոլար։

Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,12%-ով՝ կազմելով մեկ ունցիայի դիմաց մինչեւ  23,378 դոլար։

ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր ընկերության կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը 4 մլն ԱՄՆ դոլար կներդնի ՎԶԵԲ և ԵՄ մասնակցությամբ, «Ամբեր Կապիտալ Հայաստան» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում» (այսուհետ՝ Ֆոնդ)։ Վերջինիս հանձնառված կապիտալը այսպիսով կդառնա 50 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղակիորեն ներդրվելու է ՀՀ տնտեսության մեջ։ ԱՆԻՖ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նպատակը՝ Հայաստանի…

Windows 11-ում կրիտիկական խնդիր է հայտնաբերվել

Microsoft-ի հերթական օպերացիոն համակարգը լրջորեն վատթարացնում է AMD պրոցեսորներով համակարգիչների աշխատանքը: Խնդրի եւ օգտատետերի բողոքների մասին հաղորդվում է TechPowerUp-ը: Windows 11-ի տեղադրումից հետո AMD պրոցեսորների արտադրողականության նվազման մասին հայտնի է դարձել նոր ՕՀ-ի պաշտոնական թողարկումից անմիջապես հետո: Ryzen շարքի չիպերի հետ կապված խնդիրը խաղային արտադրողականության 15 տոկոս անկում եւ քեշ հիշողության մշակման գործում խիստ ուշացումներ…

Ոսկու արժեքը նվազում է

Ոսկու գինն ուրբաթ առավոտյան ընկնում է աճի երեք աճուրդային նստաշրջաններից հետո շտկման շրջանակներում, որոնց ընթացքում թանկարժեք մետաղը թանկացել էր ընդհանուր 2.4 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.3 տոկոսով կամ 5.35 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1792.55 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն…

Թուրքիան եւ Ադրբեջանը պայմանավորվել են լրացուցիչ 11 մլրդ խմ գազի մատակարարման մասին

Թուրքիան եւ Ադրբեջանը ստորագրել են համաձայնագիր, որով նախատեսվում է լրացուցիչ 11 խորանարդ մետր գազի մատակարարում Բաքու-Կարս-Էրզրում գազատարով։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը գործելու է մինչեւ 2024թ. վերջը։

ՀՀ կենտրոնական բանկի թողարկած 2 հուշադրամներ արժանացել են միջազգային մրցանակների (ֆոտո)

Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2021» 15-րդ միջազգային մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2020 թ․ թողարկված «Ժանսեմ-100» ոսկե հուշադրամը արժանացել է 3-րդ մրցանակի «Դասական հուշադրամ» անվանակարգում, իսկ «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Դրամների համաստեղություն-2021» մրցույթին մասնակցելու հայտով դիմել էր 31 կազմակերպություն 22 երկրից՝ ներկայացնելով 2020…

2021-ի 9 ամիսների պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1,137 տրիլիոն դրամ. ցուցանիշը ռեկորդային է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից հետո ներկայացրել է 2021թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 137 մլրդ դրամ գումար: ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2020թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրիլիոն 16 մլրդ դրամ դրամ,…