Եվրասիան պետք է դառնա խելացի և բարգավաճ տարածաշրջան

Հոկտեմբերի 22-24-ը՝ Երևանում՝ «Մերիդիան» էքսպո-կենտրոնում կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում: Համաժողովի խնդիրն է նպաստել երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցությանը, հող ստեղծել ԵԱՏՄ, ԱՊՀ անդամ երկրների, BRICS-ի հինգ անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա), Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների կառավարությունների ու գործարար համայնքների միջև բազմակողմ և նշանակալից…

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը կկայանա հոկտեմբերի 22-24-ը՝ Երևանում

Հոկտեմբերի 22-24-ը՝ Երևանում՝ «Մերիդիան» էքսպո-կենտրոնում կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը: Այն տարեցտարի դառնում է ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների գործուն հարթակ: Եվրասիական գործընկերության համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2016 թվականին, որին մասնակցել է 37 երկրի ավելի քան 800 մասնակից: 2017 թվականին մասնակցությունն ավելի մեծ…

ԵՏՄ երկրների մաքսային ծառայությունները քննարկել են մաքսային արժեքի հսկողություն ունեցող ապրանքների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի գլխավորությամբ Մինսկում մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին: ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր ոլորտներին առնչվող 27 որոշում, որոնք վերաբերել են երկուղի համակարգի կիրառման ժամանակ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրմանը, լիազորված տնտեսական օպերատորների կողմից առաջնահերթության կարգով մաքսային…

Ռուսաստանը բաց է ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ շփումների հաստատման համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է բաց  լինել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ շփումների հաստատման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք հետեւողականորեն աջակցում ենք Եվրասիայում խաղաղության, անվտանգության եւ հավասար համագործակցության ընդհանուր տարածքի ձեւավորմանը: Մենք նախկինի նման բաց ենք Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ կայուն շփումների հաստատման համար»,- ասել է նա…

Նոր կառավարության ծրագիրը փոփոխություններ չի նախատեսելու արտաքին քաղաքականության մեջ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Նիստին ներկա է եղել…

Փաշինյանը հաստատել է Հայաստանի հավատարմությունը միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ ԵՏՄ-ի շրջանակում

Փաշինյանը հաստատել է երկրի հավատարմությունը միջազգային պարտավորություններին, այդ թվում նաեւ՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Այս մասին նա հայտարարել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: «Առաջին հերթին ցանկանում եմ սկսել բոլոր ներկաներին շնորհավորանքով՝ անցած տոնի՝ Մեծ Հաղթանակի կապակցությամբ: Հայրենական Մեծ պատերազմը եղել է դժվար փորձություն ԵԱՏՄ երկրների եւ աշխարհի այլ ժողովուրդների համար: Մեր պարտքն է պահպանել եւ երիտասարդ…

ԵԱՏՄ-ն մայիսի 17-ին համաձայնագիր կկնքի Չինաստանի եւ Իրանի հետ

ԵԱՏՄ-ն մայիսի 17-ին Աստանայում համաձայնագիր կկնքի Չինաստանի եւ Իրանի հետ: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ կգործարկվի ազատ առեւտրի գոտին, որը ապրանքների բավականին մեծ տեսականու ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում է նախատեսում: Չինաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել լայնամասշտաբ եւ ոլորտային համագործակցության վերաբերյալ: ԵԱՏՄ-ի կողմից համաձայնագրերը կստորագրի Եվրասիական…

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 14-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում, ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Մոլդովայի հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունները: Իր հերթին, նախագահ Դոդոնը շնորհավորել է Փաշինյանին վարչապետ դառնալու կապակցությամբ եւ նշել, որ Մոլդովայի և Հայաստանի երկկողմ…

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում, ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցեր

Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը և Սոորոնբայ Ժեենբեկովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկկողմ համագործակցության և փոխգործակցության հարցեր, այդ մասին հայտնում են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։ «Զրույցի ժամանակ Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, նախկինում բարձր մակարդակում ձեռք բերված  պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև կողմերի փոխգործակցությունը…