Ալյումինը հոկտեմբերի 6-ից ի վեր առաջին անգամ վաճառվում է տոննայի դիմաց 2900 դոլարից ցածր գնով

Ալյումինի գինը Լոնդոնի մետաղների բորսայում (LME) աճուրդների ընթացքում հոկտեմբերի 6-ից ի վեր առաջին անգամ նվազել է 2900-ից ցածր տոննայի դիմաց: Այս մասին են վկայում աճուրդային հարթակի տվյալները: Ալյումինի գնանշումներն իրենց գագաթնակետին նվազել են 0.43 տոկոսով՝ հասնելով 2 898 դոլարի մեկ տոննայի դիմաց: Մետաղի գնանշումները դանդաղեցրել են նվազումը մինչեւ 0.46 տոկոս, ալյումինը վաճառվում էր 2897 դոլարով…

ՊԵԿ նախագահը Մոսկվայում հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի միջև։ ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կարևորվել են միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության հասանելի հարթակներում (KUDO, Click platform) փորձի փոխանակմանը, մաքսային ծառայողների հմտությունների և գիտելիքների զարգացմանն…

Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման

Երևանի 2022թ. բյուջեի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների, ինչպես նաև Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման: Որոշումը միաձայն ընդունվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների կողմից: Նախքան այդ նրանք իրենց հարցերն ու առաջարկներն են ուղղել քաղաքային…

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ անկման նոր ռեկորդ է սահմանել

Թուրքական լիրան իր պատմության ամենաթույլ ցուցանիշն է գրանցել։

Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման հայտարարությունից հետո 1 ամերիկյան դոլարը հասել է 9.65 լիրայի, ինչը բոլոր ժամանակների ռեկորդն է համարվում։

Օտարերկրյա ընկերությունների համար լիցենզավորման պայմանները հեշտացվում են. գործունեության ո՞ր տեսակների մասին է խոսքը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ որոշ ժամանակ առաջ իրենց նախարարությունը նախաձեռնել է լիցենզավորվող գործունեության տեսակների ուսումնասիրություն, որպեսզի օտարեռրկրյա ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տնտեսության գործունեությանը ավելի հասանելի ու մատչելի լինի. «Այդ ուսումնասիրության արդյունքում մենք առանձնացրեցինք 13 գործունեության…

Դոլարի փոխարժեքը նվազել է 476 դրամից. Եվրոն նույնպես էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կազմել է 476.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.79 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.94 դրամ (նվազել է 2.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 656.26 դրամ (նվազել է 3.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.71 դրամ (նվազել…

2021թ. հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամի հարկ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է…

Բաղրամյան․ «Վեոլիա»-ում ջրի կորուստները կազմում են 80 տոկոս, սակայն դա կապված չէ սակագինը բարձրացնելու մտադրության հետ

«Վեոլիա ջուր» ընկերությունում ջրի կորուստները կազմում են 80 տոկոս, սակայն դա կապված չէ սակագինը բարձրացնելու մտադրության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նրա խոսքով՝ այժմ ցուցանիշները նվազել են։ «Դա ոչ մի կերպ կապ չունի 43  դրամով սակագնի բարձրացման մասին ներկայացված հայտի հետ»,-նշեց նա։ Ավելի վաղ Բաղրամյանը հայտնել է, որ հունվարի…

Էներգետիկայի ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության իրականացման համար կստեղծվեն նոր իրավական հիմքեր

Մի շարք տեխնիկական կանոնակարգեր, որոնք ավելի վաղ նախատեսված էին ԵԱՏՄ  պայմանագրով, ինչպես նաեւ գործող օրենսդրությամբ, այլեւս չեն կիրառվի։ Ուստի, պահանջները եւ պայմանները, որոնք ներկայացված են վերոնշյալ տեխնիկական կանոնակարգերում, անհրաժեշտ է սահմանել այլ իրավական ակտերի շրջանակում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 20-ին, Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Էներգետիկայի եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության…

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 19-10-21

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.93 դրամով և կազմել 477.34 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.94 դրամով և կազմել 556.82 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 6.74 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել…