Երեւանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը հանգեցրել է այս արժույթով բնակարանների գնի հարաբերական թանկացման

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերին Հայաստանի մայրաքաղաքում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 1051 գործարք։ Օգոստոսի համեմատ այս ցուցանիշն աճել է 6,5%-ով, իսկ անցած տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2,1%-ով։ Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին ինն ամիսներին ամենաշատ գործարքները բաժին են ընկել Արաբկիր թաղամասին, ամենաքիչը՝ մայրաքաղաքի կենտրոնից հեռու գտնվող ծայրամասին՝ Նուբարաշենին (տես գրաֆիկը): Բնակարանների քանակով մայրաքաղաքում Արաբկիրը երկրորդ տեղում…

«cognaize»-ը 2 միլիոն դոլարի վենչուրային ներդրում է ստացել՝ միջազգային գրավչություն ձեռք բերելու իր ճանապարհին

Հայկական «cognaize» ընկերությունը «Seed» ռաունդում 2 միլիոն դոլարի ներդրումներ է ներգրավել աշխարհի ազդեցիկ վենչուրային ընկերություններից և հրեշտակ-ներդրողներից։ Կապիտալի այս ներարկումը կուղղվի ընկերության՝ «Computer Vision» և «Natural Language Processing» կարողությունների հետագա ուժեղացմանն ու նոր շուկաներ մտնելուն: «cognaize»-ը արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է, հիմնադրվել է 2018 թվականին: Այն բանկերին և ապահովագրական ընկերություններին օգնում է հիմնական տեղեկատվությունը մշակել…

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 7.25 տոկոս․ ԿԲ

Նոյեմբերի 2-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.25 %:

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.75 %:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.75 %:

ՊԵԿ. Մեղրիի մաքսակետը մինչեւ 2024 թվականի վերջ ամբողջությամբ կվերակառուցվի

Հայաստանի հարավում՝ Մեղրիում գտնվող մաքսակետը  մինչեւ 2024 թվականի վերջամբողջությամբ կվերակառուցվի։ Այս մասին նոյեմբերի 2-ին 2022 թվականի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ այժմ Իրանի հետ սահմանին աշխատում է հին մաքսակետը «Նախատեսվում է այն ամբողջությամբ վերակառուցել, ինչպես Վրաստանի հետ սահմանին գտնվող երեք մաքսակետերը։ Արդյունքում…

Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունն աճել է 65,6 միլիարդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի միլիարդատերերի միագումար կարողությունը տարեսկզբից աճել Է 65,63 միլիարդ դոլարով, իսկ ամենից շատ հարստացել Է «ՆովատԷկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ՌԻԱ Նովոստիի հաշվարկները, որոնք հիմնված են Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների վրա: Ինդեքսը հաշվարկվում Է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որտեղ միլիարդատերերը բաժիններ ունեն:…

Հայաստանում հաջորդ տարի կկրճատեն ԱԻՆ-ի ծախսերը

2022 թվականին ծրագրվում է ԱԻՆ շրջանակում իրականացնել 6 ծրագիր՝ 9 միջոցառումով։ Այդ նպատակով պետբյուջեից նախատեսվում է հատկացնել ավելի քան 13,9 մլրդ դրամ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, 2022 թվականի պետ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ինչպես նշեց նախարարը, 2021 թվականին պետբյուջեից հատկացվել է շուրջ 14,2 մլրդ դրամ։ Եվ, ըստ նրա, չնայած առաջիկա…

Մաքսային վճարումներն ավելի դյուրին ու արագ կկատարվեն նոր էլեկտրոնային հարթակի միջոցով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող մաքսային ծառայությունները: ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի մեկից ներդրվել է վճարումների էլեկտրոնային համակարգը, ինչը թույլ է տալիս տնտեսվարողներին բանկային քարտով վճարման միջոցով կատարել իրենց մաքսային պարտավությունները առանց բանկ և մաքսատուն այցելելու։ Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով կարող են…

«Այգ-1» արևային կայանի կառուցման համար կառավարությունը 377.4 հեկտար հողամասերը ներդնեց ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում որոշե է «Այգ-1» ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ 377.4 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը ներդնել ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում։ Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Այգ–1» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան: Ծրագիրը վերահաստատում է…

DigiTec-ին IDBank-ն ու Իդրամը կզարմացնեն իրենց տաղավարով ու նորարարական մոտեցումներով

Հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ DigiTec 2021-ը։ Ամենամյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն նաև Հայաստանում ֆինտեխ ոլորտի առաջատար Իդրամ ընկերությունն ու ամենանորարար IDBank-ը։ Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով՝ առաջին անգամ են մասնակցում DigiTec-ին և ստրատեգիական գործընկեր IDBank-ի հետ ամենայն լրջությամբ են մոտեցել խնդրին։ «DigiTec-ն այն հարթակն…

Կառավարությունն արտոնություն տվեց «Նակի» ընկերությանը՝ Արագածոտնում ջերմոցներ կառուցելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ «ՆԱԿԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՆԱԿԻ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են ՀՀ Արագածոտնի մարզում ջերմոցների կառուցման համար։ Ջերմատնային կոմպլեքսը համապատասխանում է լավագույն եվրոպական փորձին և…