Եվրոպայում գազը թանկացել է

Նոյեմբերի 17-ին կայացած աճուրդում Եվրոպայում գազը նախորդ փակման համեմատ աճել է եւ ավելացել 5 տոկոսով։ ICE բորսայի տվյալներով՝ գազի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը հոլանդական TTF ինդեքսի համաձայն գերազանցել է 1150 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։ Առեւտրի բացման ժամանակ գինը հազար խորանարդ մետրի դիմաց կազմում էր 1133,4 դոլար, եւ շուտով աճել է մինչեւ 1166 դոլար։ Ընդհանուր առմամբ…

Աշխարհում գինու դեֆիցիտ եւ թանկացում է սպասվում

Գինու համաշխարհային շուկայում ավելի քան հինգ միլիոն լիտր դեֆիցիտ է գոյացել։ Այն կարող է սրվել 2022 թվականին աշխարհում խաղողի բերքի ընդհանուր անկման պատճառով, նախազգուշացրել են «Ռոսկաչեստվո»-յում։ Գերատեսչության տվյալներով՝ այս տարվա ինն ամիսներին համաշխարհային շուկայում գինեգործական արտադրանքի ներմուծումն աճել է 23 տոկոսով (33 միլիոն լիտրով), իսկ փրփրուն գինիներինն ու շամպայնինը՝ 50 տոկոսով (30 միլիոն լիտրով): Ընդ…

Ոսկու գները չափավոր աճում են

Ոսկու արժեքը՝ որպես հակագնաճային ակտիվ, երեքշաբթի առավոտյան աճում է՝ ԱՄՆ-ում մանրածախ գների հետագա աճի նախանշանների ակնկալիքով։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճում է 0,13%-ով կամ 2,45 դոլարով՝ հասնելով 1869,2 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,37%-ով եւ կազմել 25,198 դոլար մեկ…

Բիթքոինի փոխարժեքը փլուզվել է

Բոյեմբերի 16-ին բիթքոինի փոխարժեքն ընկել է ավելի քան տասը տոկոսով, վկայում են CoinGecko հարթակի տվյալները: Ամենահայտնի կրիպտոարժույթի գինն ընկել է մինչեւ 59377 դոլար: Բիթքոինը մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է մոտ 12 տոկոս, իսկ շուկայական կապիտալիզացիան այժմ կազմում է 1.1 տրիլիոն դոլար: Բիթքոինն էժանանում է այն տեղեկատվության ֆոնին, որ Չինաստանը նոր սահմանափակումներ է պատրաստում կրիպտոարժույթների ոլորտում։…

Հայտնի են Samsung Galaxy A33 5G սմարթֆոնի բնութագրիչներն ու դիզայնը

Ինտերնետ աղբյուրները հրապարակել են որակյալ ռենդերներն ու տեղեկատվությունը համեմատաբար մատչելի Galaxy A33 5G սմարթֆոնը համալրելու մասին, որն առաջիկայում, ինչպես ակնկալվում է, կհայտարարի Samsung հարավկորեական հսկան, հաղորդում է 3dnews.ru-ն՝ հղում անելով 91Mobiles-ին: Հաղորդվում է, որ սարքը կստանա Infinity-U դիսփլեյը վերին հատվածում փոքրիկ անցքով սովորական սելֆի-տեսախցիկի մոտ: Կկիրառվի 6,4-դյույմանոց եւ Full HD+ Կարգավորմամբ Super AMOLED պանելը: Հետնամասում կտեղակայվի…

Թուրքիայում դոլարի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել

Թուրքիայում շարունակվում է ազգային արժույթի արագ գահավիժումը։

Թուրքիայում արդեն նոյեմբերի 15–ի առավոտյան մեկ դոլարի փոխարժեքն անցավ 10.04 լիրան։

Թուրք եւ միջազգային որոշ փորձագետներ Թուրքիայի ԿԲ–ին զգուշացրել են, որ նման տեմպերով թուրքական արժույթը կխորտակի թուրքական տնտեսությունը։

Պղինձն էժանանում է

Երկուշաբթի առավոտյան պղնձի գներն ընկնում է չինական ֆոնդային բորսաներում բացասական դինամիկայի ճնշման ներքո, վկայում են աճուրդների տվյալները: Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.61 տոկոսով՝ հասնելով 4.4255 դոլարի ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա վերջի դրությամբ պղնձի տոննայի արժեքն աճել է 0.8 տոկոսով` մինչեւ 9711 դոլար, ալյումինինի գինը`…

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին. ի՞նչ հարցեր են քննարկվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին: Կառավարությունմից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին, մասնավորապես հայաստանյան թիմին մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար՝ ընդգծելով ՀԲ օժանդակության դերը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՀԲ հետ համագործակցությունն…

ԵՄ-ում կարծում են, որ Բրյուսելը պետք է բանակցի Մոսկվայի հետ բնական գազի գնման շուրջ

Եվրոպական տնտեսական հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին կարծում է, որ Եվրամիությունը պետք է բանակցի Ռուսաստանի հետ բնական գազի գնման շուրջ։ Նման կարծիք նա հայտնել է երկուշաբթի գերմանական Die Welt թերթում հրապարակված հարցազրույցում։ «Առաջարկ կա, որպեսզի ԵՄ երկրները միասին բնական գազ գնեն։ Բայց դա այդքան էլ հեշտ չէ»,- ասել է Ջենտիլոնին: Ընդ որում, նա ընդգծել է, որ Եվրամիությունը…