Հայաստանում եկամուտների առումով բնակչության բեւեռացումն աճել է

Սեպտեմբերի դրությամբ միջին աշխատավարձը կազմել է 201,7 հազար դրամից մի փոքր ավելի, իսկ տարվա կտրվածքով աճել է 8,9%-ով։ Զարմանալին այն է, որ ինֆլյացիան նշված ժամանակահատվածում հասել է նույն մեծության` 8,9%-ի: Այսքան «կատարյալ» համընկնող այս թվերից պարզվում է, որ իրական միջին աշխատավարձը ոչ բարձրացել է, ոչ նվազել։ Այսինքն, ինֆլյացիայի հետ կապված առանձնահատուկ խնդիրներ կարծես թե չկան։…

Փորձագետներն ապացուցել են, որ ատոմային էներգիան շատ ավելի «կանաչ» է, քան արեւի եւ քամու էներգիան

Մեծ Բրիտանիայում «Hinkley Point C» ԱԷԿ-ի կառուցող ընկերությունը պատվիրել է ատոմակայանի ածխածնային հետքի մասին ամենաընդգրկուն զեկույցը։ Այս մասին գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով World Nuclear Association-ին։ Փորձագիտական ​​գնահատականը կրկնում է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի նախկինում ներկայացված եզրակացությունները եւ վկայում, որ կլիմայի վրա ատոմային էլեկտրակայանների ազդեցությունն էկոլոգիապես ամենամաքուրն են՝ նույնիսկ համեմատելով արեւի եւ քամու էներգիայի հետ։…

Նավթի համաշխարհային գները նվազել են ավելի քան երկու տոկոսով

Նավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան ընկել են կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալու մասին լուրերից հետո, ինչի կապակցությամբ ներդրողները գնահատում են պահանջարկի հեռանկարները, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մոսկվայի ժամանակով ժամը 07:29-ի դրությամբ Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն ընկել է 2.04 տոկոսով՝ հասնելով 80.54 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, WTI-ի գինը՝ 2.62…

ՄՊՀ-ն՝ տնտեսվարողներին. «Սև ուրբաթ»-ի ժամանակ զեղչերի և ակցիաների ընթացքում անբարեխիղճ մրցակցության չդիմել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները: Մասնավորապես ձեռնպահ մնալ՝ 1.     ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի…

Հայաստանում 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի. ներդրումային արժեքը` 174 մլն դոլար

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության  և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Մասդար ընկերության միջև ստորագրվեց կառավարության աջակցության համաձայնագիր՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։ ՏԿԵՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կառավարության աջակցության համաձայնագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Մասդարի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին։ Կառավարության աջակցության համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորություններ…

Հնդկաստանը ինքնաոչնչացող արբանյակներ եւ հրթիռներ է ստեղծում

Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) ինքնաոչնչացող հրթիռների եւ արբանյակների ստեղծման աշխատանքներ է տանում, որոնք չեն աղտոտի շրջակա միջավայրը կամ Երկրի ուղեծիրը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ISRO-ի ղեկավար Կայլասավադիվու Սիվանը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ «Մեր բոլոր հրթիռներն ունեն մետաղական կորպուսներ, որոնք գործարկումից հետո նետվում են ծովը կամ վերջնական փուլում դառնում տիեզերական աղբ: Մենք աշխատում ենք տեխնոլոգիայի վրա,…

Նկարագրվել է ցանկացած Windows կոտրելու միջոցը

Անվտանգության մասնագետ Աբդելհամիդ Նասերին նկարագրել է Windows-ի ցանկացած տարբերակ կոտրելու միջոցը։ Այս մասին հայտնում է LentaRu-ն՝ հղում անելով Bleeping Computer հրատարակությանը։ Նասերին սովորել է Microsoft-ից հասանելիություն ստանալ ՕՀ-ին՝ մի շարք գործողությունների միջոցով, որոնք նա նկարագրել է GitHub-ում: Օգտագործելով զրոյական օրվա խոցելիությունը՝ հաքերները կարող են բարձրացնել սեփական արտոնությունները համակարգում եւ վերահսկել համակարգը: Microsoft-ը նախկինում արձագանքում էր…

ԱՄՆ-ում ալկոհոլի անբավարարություն են կանխատեսում

ԱՄՆ-ում ապակե տարաների պակասի պատճառով ալկոհոլային խմիչքների անբավարարություն է սպասվում, հայտնում է CNBC-ը՝ հղում անելով ԱՄՆ թորած սպիրտի հարցերով խորհրդի գլխավոր տնտեսագետ Դեւիդ Օզգոյին, գրում է «ГазетаРу»-ն։ «Սպիրտային խմիչքների որոշ խոշոր արտադրողներ, չնայած միլիոնավոր շշեր մատակարարելու համար բազմամյա պայմանագրեր ունեն, որոշ դեպքերում հայտնաբերում են, որ ստիպված են ընտրել, թե ինչ չափի շշեր են ուզում ստանալ»,- ասել…

Թուրքիայի անկանխատեսելի դրամավարկային քաղաքականությունը նշանակում է, որ ներդրողները պետք է հեռու մնան

Թուրքիայի անկանխատեսելի հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը նշանակում է, որ ներդրողները պետք է հեռու մնան այնքան ժամանակ, մինչեւ նորմալ կյանքը վերականգնվի: Այս մասին CNBC-ին ասել է Tanto Capital Partner ներդրումային ընկերության կառավարիչ գործընկեր Օզան Օզկուրալը։ Թուրքական լիրան այս շաբաթ իջել է անասելի ռեկորդային ցածր մակարդակի, քանի որ երկրի կենտրոնական բանկը շարունակում է նվազեցնել տոկոսադրույքները՝ չնայած ինֆլյացիային,…

Գործարկվել է առաջին էլեկտրական բեռնատար նավը

Առաջին անգամ Yara Birkeland նավը հարավարեւելյան Պորսգրուն քաղաքի գործարանից բեռ է տեղափոխել Բրեւիկ նավահանգիստ՝ անցնելով մոտ տասնչորս կիլոմետր: Կոնտեյներային նավը դարձել է առաջին բեռնատար նավը, որն ամբողջովին աշխատում է էլեկտրաէներգիայով: Այս մասին գրել է «Վոկրուգ սվետա» ճանաչողական պորտալը՝ հղում անելով TechXplore-ին։ Նավն ունի 80 մետր երկարություն եւ կարող է մինչեւ 3200 տոննա բեռ տեղափոխել։ Ապագայում…