BIS. Omicron-ն արդեն անկումներ է առաջացրել խոշոր ֆոնդային շուկաներում եւ սրել է անորոշությունը

Վերջերս բացահայտված Omicron շտամը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչները եւ ֆինանսական շուկաները չեն կարող թուլացնել իրենց զգոնությունը COVID-19-ի նկատմամբ եւ պետք է զգուշորեն չափորոշեն իրենց քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Միջազգային հաշվարկների բանկը (BIS): Omicron-ն արդեն անկում է առաջացրել հիմնական արժեթղթերի շուկաներում եւ ուժեղացրել է անորոշությունը, հաղորդում է Reuters-ը: «Omicron-ի առաջացումը ցույց է տալիս,…

Չինաստանում մարտկոցներ արտադրողները 2022 թվականին կարող են գները 20%-ով բարձրացնել

Չինաստանում մարտկոցների առաջատար արտադրողները կարող են 2022 թվականին գները մոտ 20%-ով բարձրացնել՝ ելակետային հումքի գների աճի պատճառով։ Համապատասխան կանխատեսումը երկուշաբթի օրը հրապարակել է Yicai Global Շանհայի բիզնես-պորտալը՝ վկայակոչելով ոլորտի սեփական աղբյուրները։ Ընկերությունների թվում, որոնք պատրաստվում են գնալ այդ քայլին, ռեսուրսը նշում է BYD-ը, Great Power Energy & Technology-ն, Gotion High-Tech-ը եւ Zhuoneng New Energy-ն: Չնայած…

Համաշխարհային գովազդային արդյունաբերությունն այս տարի սպասվածից ավելի արագ կաճի

Համաշխարհային գովազդային արդյունաբերությունն այս տարի սպասվածից ավելի արագ կաճի, քանի որ բրենդներն ավելի շատ ապավինում են որոնման համակարգերին եւ սոցիալական ցանցերին, ինչպիսիք են Google Alphabet Inc-ը եւ Meta Platforms Inc.-ը՝ համավարակի ժամանակ հաճախորդներ գրավելու համար: Գովազդային ոլորտի երկու կանխատեսումների համաձայն՝ ապրանքանիշերը շարունակել են գովազդներ տեղադրել համացանցում՝ չնայած տարվա ընթացքում ամբողջ աշխարհում մատակարարման շղթայի խափանումներին, ասել…

Եվրոպայում 1000 խոր. մետր գազի գինը նորից ավելի բարձր է 1100 դոլարից

Եվրոպայում 1000 խորանարդ մետր գազի գինը երեքշաբթի բորսայական աճուրդների բացման պահին նորից բարձրացել է 1100 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Նիդեռլանդների TTF հաբում հունվարյան ֆյուչերսի գինը բարձրացել է՝ 1000 խորանարդ մետրը 1104 դոլար կամ մեկ Մվտ-ն 94,5 եվրո (ելնելով դոլարի հանդեպ եվրոյի ընթացիկ փոխարժեքից՝ ICE-ում գները ներկայացված են Մվտ/եվրոյով)։ Եվրոպայում…

TeamPay` նոր ընկերություն հայկական վճարահաշվարկային շուկայում

«Թիմ Փեյ» ՓԲԸ (ապրանքանիշը՝ TeamPay) տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալու մասին: Նորաստեղծ ընկերությունը սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության (դրամական փոխանցումների իրականացման և վճարային գործիքների ու վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման) լիցենզիա։ «Ընկերության առաջնային քայլերից է լինելու TeamPay մասնաճյուղերի բացումը Team Telecom…

Ոսկին էժանանում է

Ոսկու գինը երկուշաբթի առավոտյան խորհրդանշականորեն նվազում է դոլարի ամրապնդման եւ ԱՄՆ կառավարության պարտքի եկամտաբերության աճի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.05 տոկոսով կամ 0.8 դոլարով՝ հասնելով 1783.05 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտի ֆյուչերսները նվազել են 0.02 տոկոսով՝ հասնելով 22.477 դոլարի մեկ ունցիայի դիմաց:

Պղինձը թանկանում է

Երկուշաբթի առավոտյան պղինձը թանկանում է Պերուից դրա մատակարարումների հնարավոր ընդհատումների պատճառով, վկայում են աճուրդների տվյալները։ Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0.22 տոկոսով՝ հասնելով 4.2855 դոլարի ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա վերջի դրությամբ պղնձի մեկ տոննայի արժեքը նվազել է 0.82 տոկոսով` մինչեւ 9418 դոլար, ալյումինի գինն աճել…

2022-ին 7 տոկոս աճ կանխատեսելու նպատակը զուտ քաղաքական է՝ սուտ խոստումներով զսպել մարդկանց զայրույթը. Խաչատրյան

2022 թվականին 7 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կառավարության հաշվարկները խնդրահարույց են, չհիմնավորված լավատեսության նպատակը զուտ քաղաքական է եւ միտված է սուտ խոստումների միջոցով զսպելու օրեցօր վատթարացող պայմաններում ապրող մեր քաղաքացիների զայրույթը եւ անհաջող փորձ է 44-օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնելու որպես նոր հնարավորությունների դարաշրջան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց…

Թուրքական լիրան ընկնում է եւ մոտենում հերթական հակառեկորդին

Երկուշաբթի օրը թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ չափավոր ընկնում է՝ մոտենալով պատմական նվազագույնին։ Այս մասին, հղում անելով սակարկումների տվյալներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Երկուշաբթի առավոտյան սակարկումների ժամանակ թուրքական արժույթը նվազել է 1%-ով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 13,83 լիրայի։ Թուրքական արժույթը, որը տարեսկզբին սակարկվում էր մեկ դոլարի դիմաց 7,4 լիրա փոխարժեքով, տարվա ընթացքում էժանացել է գրեթե…

Մհեր Գրիգորյանը անհրաժեշտ է համարում ԵԱՏՄ երկրների միջև արևտրում ազգային արժույթներով հաշվարկների աճի խթանումը

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարի շրջանակներում անցկացվող «Առանցքային ներդրումային նախագծերը՝ ԵԱՏՄ-ում տնտեսական աճի համակարգային շարժիչ ուժեր» խորագրով լիագումար նիստին: Նիստին մասնակցում էին նաև ՌԴ վարչապետը, ԱՊՀ մասնակից մի շարք երկրների փոխվարչապետեր և պաշտոնատար այլ անձինք: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում խոսել է ԵԱՏՄ երկրների միջև արևտրում ազգային…