Սահմանազատմանն ու սահմանագծմանն աջակցելու համար ԵՄ-ն փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ կտրամադրի. Միշել

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով ԵՄ-ն փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ կտրամադրի՝ տեխնիկական աջակցություն ապահովելով երկու երկրների համար: Այս մասին ասված է Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: «Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը համակարծիք են եղել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև…

Նավթն էժանանում է

Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նկատելիորեն իջնում եմ Ամերիկյան նավթային ինստիտուտի (API)`  երկրում պաշարների սպասվածից ավելի քիչ նվազման մասին տվյալների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 1.04 տոկոսով՝ հասնելով 72.93 դոլարի բարելի դիմաց, WTI տեսակի հունվարյան ֆյուչերսների գինը` 1.23 տոկոսով՝ հասնելով 69.86 դոլարի։

Ոսկին էժանանում է

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը էժանանում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ) որոշումների հրապարակման նախօրեին, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազում է 0,21 տոկոսով կամ 3,55 դոլարով՝ մեկ տրոյական ունցիան 1768, 85 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը էժանանում է 0,22 տոկոսով՝ մեկ ունցիան 21,878 դոլար։

Թաթուլ Մանասերյան․ Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանման ծավալն այս տարվա 9 ամիսներին աճել է 27,8%-ով

Տնտեսության վերականգնման հետպատերազմյան գործընթացի պայմաններում Հայաստանը բազմաթիվ փորձությունների միջով է անցնում ինչպես ներքին քաղաքական-տնտեսական տարբեր գործոնների եւ միտումների, այնպես էլ արտաքին անբարենպաստ ազդեցությունների պատճառով։ Այս պայմաններում կարեւոր գործոն է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը։ Այս մասին այսօր «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարիները. եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր, վաղը» համաժողովի ժամանակ ասաց տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ Թաթուլ…

Ինչո՞ւ է Flyone Armenia ավիաընկերությունը չեղարկել Երեւան-Մոսկվա-Երեւան երթուղով նախատեսված չվերթները. հայտարարություն

Flyone Armenia ընկերությունը հայտարարություն է տարածել Երեւան–Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ չվերթների չեղարկման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, սիրելի ուղեւորներ, FLYONE ARMENIA ընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու Երեւան-Մոսկվա-Երեւան երթուղով նախատեսված դեկտեմբերի 15-ին…

ԿԲ նախագահ․ դրամի արժեւորում է նկատվում

Հայկական դրամի արժեւորում է նկատվում։ Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա պարզաբանեց, որ դրամը փոքր-ինչ թանկացել է։ Փոխարժեքի վրա, նրա խոսքով, ազդում են մի շարք գործոններ, որոնք պայմանավորված են առաջարկով եւ պահանջարկով:

«Տատանումների հիմնարար պատճառներ չկան, բայց կարճաժամկետ տատանումներ միշտ էլ կարող են լինել»,-ասաց Գալստյանը։

Bloomberg-ն այն մասին, թե 2022թ. ինչը կարող է խանգարել տնտեսության վերականգնմանը

Տնտեսագետների մեծ մասն ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունը 2022 թվականին կաճի, սակայն նրանց կանխատեսումները կարող են սխալ լինել, գրում է Bloomberg-ը։ «Կանխատեսողների մեծամասնությունն ակնկալում է տնտեսության վճռական վերականգնում, գների իջեցում, կառավարության հրաժարում արտակարգ դրամավարկային քաղաքականությունից, – գրում է գործակալությունը։ – Ի՞նչը կարող է սխալ գնալ։ Շատ բան»: Հրապարակման հեղինակները հատուկ ուշադրություն են դարձնում COVID-19 համավարակի…

Գաղտնազերծվել է Honor-ի ծալվող սմարթֆոնի դիզայնը

Չինական Honor ընկերությունը նախագծում է ծալվող սմարթֆոն, որն իր դիզայնով նման կլինի Samsung Galaxy Z Fold3-ին։ GizmoChina-ի փոխանցմամբ՝ նորույթի դիզայնով ռենդերն արդեն գաղտնազերծվել է։ Ակնկալվում է, որ սմարթֆոնը կստանա Honor Magic Fold 5G անվանումը։ Այն կունենա 8 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 256 ԳԲ ներքին հիշողություն։ Հիմնական տեսախցիկը կունենա 108 մեգապիքսել թույլտվություն, իսկ սելֆիի տեսախցիկը կլինի 16…

Հոկտեմբերին դեպի Հայաստան իրականացվող մասնավոր դրամական փոխանցումների ծավալը նվազել է 5.7 տոկոսով

Հոկտեմբերին Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը կազմել է 185.4 մլն դոլար, եւ սեպտեմբերի համեմատ կրճատվել է 11.3 մլն դոլարով (կամ 5.7 տոկոսով)։ Պաշտոնական տեղեկատվության մեջ թվարկված երկրներից, որտեղից փոխանցումներ ենք ստանում, փոխանցումների դինամիկան դրական է եղել միայն ԱՄՆ-ի ու Իսպանիայի դեպքում։ Մնացած բոլոր երկրների դեպքում այն բացասական է եղել։ Բացարձակ ցուցանիշներով ամենամեծ անկումը գրանցվել…

Դեկտեմբերի 10-ին գրանցվեց «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, 2022թ.-ի գարնանը կմեկնարկեն կանոնավոր չվերթերը․ Ավինյան

Դեկտեմբերի 10-ին գրանցվեց «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հայկական նոր ազգային ավիափոխադրողի ստեղծումը ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության համատեղ նախագիծն է:

2022թ.-ի գարնանը կմեկնարկեն կանոնավոր չվերթերը»,- գրել է Ավինյանը: