Գիտնականները երիկամների քարերն առանց վիրահատության ոչնչացնող նոր ձայնային-ալիքային սարք են ստեղծել

Առաջին 19 մարդիկ իրենց վրա փորձել են երիկամների քարերից ազատվելու նոր ոչ ինվազիվ մեթոդը՝ դրանք ձայնային ալիքներով կոտրելու միջոցով։ Պայթյունաալիքային լիտոտրիպսիայի (ՊԱԼ) տեխնոլոգիան հաջողությամբ լուծել է քարերի մեծ մասի խնդիրը, եւ սա լավ նորություն է այս տարածված հիվանդությամբ տառապող մարդկանց համար, գրում է «Տեխկուլտը»: Մարդկանց մինչեւ 15 տոկոսը երիկամներում քարեր է ունենում: Հաճախ մանր ավազահատիկները…

Հետազոտողները GPS-ազդակները կօգտագործեն եղանակի տեսության կանխատեսումները բարելավելու համար

Ծրագրավորման Camaliot ընկերության հետազոտողները կօգտագործեն արբանյակային ազդակները, որոնք ուղղված են օգտատերերի հեռախոսներին, որպեսզի ավելի մեծ քանակի տեղեկություն ստանան մթնոլորտի մասին: Դա կօգնի առավել հստակ կանխատեսել եղանակը, գրում է Higհ Teck-ը: Camaliot հավելվածը, որի միջոցով կարվեն չափումները, տեղեկություն է հավաքում ազդակի մակարդակին՝ դրա ստացման ժամանակին և հեռախոսի ու արբանյակի միջեւ հեռավորությանը հետեւելու համար: Բավարար տվյալներ ունենալով,…

Fitch-ը Ռուսաստանը հանել է վարկանիշների ցուցակից

Fitch միջազգային վարկանշային գործակալությունը Ռուսաստանի Դաշնությունը հանել է վարկանիշների ցուցակից, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։ Fitch-ի այս գործողությունը պայմանավորված է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցներով, նշվել է գործակալության մամուլի հաղորդագրությունում։ Վարկանիշը հանելու պահին  Ռուսաստանի՝ օտարերկրյա եւ ազգային արժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ եւ կարճաժամկետ վարկանիշը (ԷԴՎ), ինչպես նաեւ գերակա չապահովված պարտքի վարկանիշը «C» մակարդակի էին, երկրի վարկանիշի…

Փոխվարչապետ Մաթևոսյանը մեկնել է Դուբայ. Նա կմասնակցի «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է  Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ մասնակցելու  «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանը, ինչպես նաև «Էքսպո 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի փակման արարողությանը։

Փոխվաևրչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը համաժողովին հանդես կգա ելույթով։

Իրանը եւ Հայաստանը քննարկել են երկարաժամկետ համագործակցության զարգացումն էներգետիկ ոլորտում

  Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին եւ Հայաստանի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը քննարկել են երկարաժամկետ համագործակցության զարգացումն էներգետիկայի ոլորտում, հայտնում է Mehr-ը։ 2009 թվականի մայիսի 15-ից Հայաստանն Իրանից գազ է ստանում Իրան-Հայաստան գազատարով։ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում իրանական գազը Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի է վերամշակվում, որը նախատեսված է Իրան արտահանման համար՝ 1 խմ բնական գազի դիմաց…

Աշխարհահռչակ «Սուպերնովա» ընկերությունների խումբը Հայաստանում Արա Աբրամյանի հետ համագործակցության ցանկություն է հայտնել

Երևանի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում կառուցված նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տեղում նախատեսվում է սկսել ժամանակակից և հարմարավետ առևտրի ու զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնի շահագործման հանձնելու գործընթացը: Հայտնի գործարար և բարերար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի անմիջական մասնակցությամբ կառուցվել է համալիր, որը կդառնա երևանցիների ու Երևանի հյուրերի ամենասիրելի ժամանցի վայրերից մեկը: Արա Աբրամյանի հրավերուվ այս օրերին Երևանում…

Մասկն ու Շոլցը Tesla-ի Գիգաֆաբրիկա են բացել Գերմանիայում

Գերմանիայում Tesla-ի Գիգաֆաբրիկան թողարկել է առաջին ավտոմեքենան: Դա տեղի է ունեցել Եվրոպայում ավտոմեքենաների արտադրություն սկսելու ընկերության որոշման հրապարակումից երկու տարի անց, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Արարողությանը ներկա էին Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Մասկը նախատեսում էր, որ գործարանը կսկսի ավտոմեքենաների արտադրությունն ութ ամիս առաջ, սակայն գործընթացը դանդաղեցրեց լիցենզավորման համաձայնագրերը եւ գործարանի…

Ինչ հետևանքներ կունենա ՌԴ իրավիճակը Հայաստանի վրա

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է արել Հայաստանի շուրջ սպասվող զարգացումների մասով: Ըստ այդ կանխատեսումների՝ Հայաստանի տնտեսության վրա բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի շուրջ կատարվող իրադարձությունները: Մասնավորապես, Հայաստանի համար ռիսկային է այն, որ պետական պարտքի կազմում արտարժույթի տեսակարար կշիռը շարունակում է մեծ մնալ, այդուհանդերձ, երկիրը, ըստ Fitch-ի, առաջիկայում վճարունակության խնդիրներ չի ունենա։…

Ոսկին էժանանում է

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը խորհրդանշականորեն նվազում է ԱՄՆ գանձապետական ​​պարտատոմսերի եկամտաբերության բարձրացման ֆոնին՝ որպես այլընտրանքային ներդրումային գործիք, վկայում են աճուրդների տվյալները: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 0.5 դոլարով կամ 0.03 տոկոսով՝ մինչեւ 1921 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.09 տոկոսով՝ մինչեւ 24.927 դոլար ունցիայի…

ԱՄՆ-ում քաոս է սկսվել․ Վոլոդին

Ամերիկյան իրավական համակարգը շարունակում է դեգրադացվել, ԱՄՆ-ում քաոս է սկսվել, գրել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր տելեգրամյան ալիքում։ «ԱՄՆ իրավական համակարգը շարունակում է դեգրադացվել։ Վաշինգտոնի պաշտոնյաները գրեթե միաժամանակ երկու իրարամերժ հայտարարություններ են արել։ Սկզբում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասաց, որ պետությունները չեն խնդրել ամերիկյան ընկերություններին լքել ռուսական շուկան։ Հետո ընդամենը ժամեր անց…