Հայաստանի մարզերի բոլոր համայնքների սպասարկման համար հասարակական տրանսպորտի միասնական համակարգ է ներդրվում․ Պաշտոնյա

Հասարակական տրանսպորտի ոլորտում ներդրվում է օպերատորների միասնական համակարգ՝ ՀՀ մարզերի բոլոր առանց բացառության համայնքները սպասարկելու համար։ Այս մասին մայիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։ Նա պարզաբանեց, որ բոլոր համայնքների եւ մեկ մարզի միջեւ միասնական երթուղին կսպասարկի մի ընկերություն: Միասնական օպերատորի ներդրումը,…

Վարշավայի ֆոնդային բորսայի խորհուրդը ՀՀ ֆոնդային բորսայի 65,03% բաժնետոմսերի ձեռքբերման պայմանական հավանություն է տվել

Վարշավայի ֆոնդային բորսայի խորհուրդը Հայաստանի ֆոնդային բորսայի 65,03 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման պայմանական հավանություն է տվել, հայտնում է Bankier.pl-ը։ «2022 թվականի մայիսի 12-ին խորհուրդը պայմանական համաձայնություն է տվել Հայաստանի ֆոնդային բորսայի («AMX») 65,03 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերմանը։ Վաճառողին, այսինքն Հայաստանի Կենտրոնական բանկին (ԿԲ) ներկայումս պատկանում է AMX-ի կանոնադրական կապիտալի 90,05 տոկոսը։ Գործարքի արդյունքում ՎՖԲ-ն ձեռք կբերի AMX-ի…

Ուկրաինան ցորենի պաշարներ է արտահանում Եվրոպա Օդեսայի նավահանգստից

Ուկրաինան այլընտրանքային ուղիներ է ձեռնարկում Օդեսայի նավահանգստի պահեստարաններից ցորենի պաշարների արտահանման համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով անանուն տեղեկատուին։ «Այլընտրանքային երթուղի է մշակվել Ռենի եւ Իզմայիլ նավահանգիստներով, որտեղից դրանք այնուհետեւ շարժվում են Դանուբով»,- հայտնել է աղբյուրը: Նրա խոսքով՝ հացահատիկն արտահանվում է երեք տերմինալներով՝ 110.000-ից 250.000 տոննա տարողությամբ։ Աղբյուրը մանրամասնել է, որ Օդեսայի նավահանգստում մինչեւ փետրվարի…

Մեծ Բրիտանիայում ապրիլին ինֆլյացիան արագացել է մինչեւ 9 տոկոս

2022 թվականի ապրիլին Մեծ Բրիտանիայում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 9 տոկոսով, ցույց են տվել Ազգային վիճակագրության վարչության (ONS) տվյալները: Աճը ռեկորդային է ավելի քան 40 տարվա ընթացքում։ Մարտին Բրիտանիայում սպառողական գներն աճել են 7տոկոսով։ Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբաններն սպասում էին, որ ապրիլին սպառողական միջին ինֆլյացիան կկազմի 9,1 տոկոս, նույն կարծիքին էին նաեւ Trading…

Deutsche Bank-ը դադարեցրել է հարաբերությունները ռուսական խոշոր բանկերի հետ

Գերմանական Deutsche Bank-ը դադարեցրել է հարաբերությունները ռուսական մի շարք բանկերի հետ, որոնք եվրոյով թղթակցային հաշիվներ ունեին բացված իր մոտ։ Այս մասին РБК-ին հայտնել են ֆինանսական շուկայում երկու աղբյուր։ Հաղորդվում է, որ Deutsche Bank-ը 2022 թվականի մարտի կեսին ծանուցում է ուղարկել ռուսական բանկերին՝ ապրիլի 8-ին հաշիվները փակելու մասին։ Փաստորեն, հաշիվներն աշխատել են մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ…

Չինաստանը եւ ԱՄՆ-ը շտապում են միլիարդներ վաստակել Լուսնի վրա օգտակար հանածոների արդյունահանումից

Համաշխարհային տերությունները նորից մրցակցում են տիեզերական տարածքում գերիշխանություն ունենալու համար։ Բայց մի մեծ տարբերություն կա. այն դեպքում, երբ ԱՄՆ-ը եւ Խորհրդային Միությունը համաձայնեցնում էին ընդհանուր կանոնները Միավորված Ազգերի Կազմակերպության հետ, այս անգամ համաշխարհային գերտերությունները չեն կարող անգամ պայմանավորվել հաջորդ սերնդի տիեզերական գործունեության կառավարման հիմնական սկզբունքների շուրջ, գրել է Bloomberg-ը։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ համագործակցության բացակայությունը…

Նավթի արժեքը բարձրանում է

Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան բարձրանում են՝ ըստ ԱՄՆ-ում դրա պաշարների նվազման մասին Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալների, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրանում է 0,18 տոկոսով՝ մեկ բարելը 112,13 դոլար, WTI-ի հուլիսյան ֆյուչերսինը՝ 0,62 տոկոսով (110,33 դոլար)։

Ոսկին էժանանում է

Ոսկու գինը չորեքշաբթի առավոտյան, դոլարի ամրապնդման համատեքստում, նվազում է, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու հուլիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազում է 10,14 դոլարով կամ 0,55 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 808,85 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսն էժանանում է 0,99 տոկոսով՝ մեկ ունցիան 21,535 դոլար։

ԱՄՆ-ն Ուկրաինայից եգիպտացորեն եւ ցորեն դուրս բերելու ուղիներն է ուսումնասիրում․ CNN

Միացյալ Նահանգները Ուկրաինայից եգիպտացորեն եւ ցորեն դուրս բերելու ուղիներն է ուսումնասիրում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրա տեղեկություններով, Վաշինգտոնն ուսումնասիրում է սննդամթերքը ծովով, օդով եւ երկաթուղային ճանապարհով դուրս բերելու անվտանգ ուղիների լայն շրջանակ, ընդ որում՝ դիտարկվում են ինչպես Ռուսաստանի հավանությամբ, այնպես էլ առանց դրա տարբերակներ: Այս հարցում առանցքային խաղացողներից մեկը, ըստ հեռուստաընկերության,…

Իրաքի ցորենի ռազմավարական պաշարը չորս ամիս կբավարարի

Իրաքը ցորենի չորս ամսվա ռազմավարական պաշար ունի։ INA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության առեւտրի նախարարության ներկայացուցիչ Մուհամմադ Խանունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Գոյություն ունեցող պաշարները չորս ամիս կարող են ծածկել [ցորենի] պահանջարկը։ Հետեւաբար, ռազմավարական պահուստը [ավելացնելու] անհրաժեշտություն կա, ինչը կառավարության եւ խորհրդարանի կողմից արդյունավետ միջոցներ է պահանջում պարենային անվտանգության ապահովման համար»,- ասել է…