Իսրայելն ակնկալում է մինչև տարվա վերջ ԵԱՏՄ-ի հետ բանակցություններ սկսել ազատ առևտրի գոտու ձևավորման համար

Իսրայելն ակնկալում է մինչ տարվա ավարտը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ձևավորման համար բանակցություններ սկսել և մի քանի տարվա ընթացքում ստորագրել պայմանագիրը, «Риа Новости»-ի հետ հարցազրույցում ասել է ռուս-իսրայելական միջկառավարական կոմիտեի համանախագահ, պատգամավոր Զև Էլկինը: Իսրայելի հետ բանակցային գործընթացի սկսման որոշումը ԵԱՏՄ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարները կայացրել են դեռ 2015 թվականի…

Չիլին հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրով

Չիլիի ԱԳ փոխնախարար Անդրես Ռեբոլյեդոն հայտարարել է, որ իր երկիրը հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրային համաձայնագրի ստորագրմամբ: Այդ մասին գրված է Ղազախստանի փոխվարչապետի պաշտոնական կայքէջում, գրում է «ИТАР ТАСС»-ը:

Աղբյուր: TASS
http://tass.com/economy/902282

ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանն արտահանումը միության անդամ երկրներ երկու անգամ ավելացրել է

Հայաստանը սեփական արտադրության ապրանքների արտահանումը ԵԱՏՄ երկրներ ավելացրել է 1,7 անգամ այն բանից հետո, ինչ միացել է այդ կազմակերպությանը, հինգշաբթի լրագրողներին է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախարար Տատյանա Վալովայան, փոխանցում է «Риа Новости» գործակալությունը: ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր տնտեսական ցուցանիշների մասին խոսելով, Վալովայան նշել է, որ որոշ բացասական միտումներ սկսել են թուլանալ: Որպես օրինակ…

Այսօր Հայաստանը կարիք ունի նոր տնտեսական ծրագրի. Արա Աբրահամյան

Հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական համագործակցության առաջին միջազգային համաժողովի, Հայաստանի տնտեսական հեռանկարների և մի շարք այլ հարցերի մասին Vesti.am-ը զրուցել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հետ: –Պարո՛ն Աբրահամյան. հայտնի է, որ հոկտեմբերի 13 16 Երևանում հրավիրվում է Եվրասիական համագործակցության առաջին միջազգայինհամաժողովը: Ի դեպ, ՀՀ կառավարությունը ընդունեց Ձեր առաջարկը և հայտարարեց աշխատանքային խումբ…