Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը բենզինի և դիզելային վառելիքի գների թանկացումներ կարող են մտցվել թուրքական լիրայի փոխարժեքի անկման պատճառով, չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ազգային արժույթի թուլացման արդյունքում 1 լիտր բենզինի գինը կբարձրանա 1 լիրա 1 ղուռուշով (0.07 դոլար), իսկ դիզելային վառելիքի 1 լիտրի արժեքը կբարձրանա 1 լիրա 5 ղուռուշով (0.08 դոլար):

Այս միջոցառումներից հետո Ստամբուլում բենզինի մեկ լիտրի միջին գինը կկազմի 9.66 լիրա (0.74 դոլար), իսկ դիզելային վառելիքի 1 լիտրի գինը՝ 9.77 լիրա (0.75 դոլար)։

Աճուրդների տվյալները ցույց են տալիս, որ չորեքշաբթի թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ սկսվում է երրորդ օրն անընդմեջ անկումով։ Երեքշաբթի աճուրդները սկսվեցին մեկ դոլարի դիմաց 11.38 լիրայով, իսկ չորեքշաբթի առավոտյան Թուրքիայի ազգային արժույթը նվազեց մինչեւ 13.15 դոլար մեկ դոլարի դիմաց։