1982 թվականին Բարոնուհի Քերոլայն Քոքսին շնորհվեց Ցմահ Պերի կոչում և 1985-ից մինչև 2005 թվականը նա հանդիսանում էր Լորդերի պալատի փոխխոսնակ:  Քերոլայն Քոքսը Բորնմաութի համալսարանի հիմնադիր կանցլեր է,  2006-2013 թթ. եղել է Լիվերպուլի Հուսո Համալսարանի կանցլեր և Բուժքույրության թագավորական քոլեջի պատվավոր փոխնախագահ: Նա  հանդիսանում է MERLIN Անհապաղ բժշկական օգնության միջազգային կազմակերպության հիմնադիր-հոգեբարձու : Միաժամանակ  հանդիսանում է HART  Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության գործադիր գլխավոր տնօրեն:  

 

Քերոլայն Քոքսն արժանացել է Լեհաստանի Հանրապետության կողմից շնորհված Ծառայությունների համար Հրամանատարական խաչին, Վիլբերֆորսի մրցանակին, Համահնդկական քրիստոնեական խորհրդի կողմից  Մայր Թերեզայի անվան միջազգային մրցանակին, Հայաստանի
Հանրապետության նախագահի կողմից շնորհված Մխիթար Գոշ շքանշանին և  Լեխ Վալենսայի կողմից շնորհված հոբելյանական շքանշանին: Նրան  նույնպես շնորհվել է Անգլիայի վիրաբույժների Թագավորական քոլեջի Պատվավոր թոշակ, ինչպես նաև
արժանացել է  Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի համալսարանների Պատվավոր դոկտորի կոչմանը:

Բարոնուհի Քոքսի մարդասիրական աշխատանքը նրան բազում առաքելություններով բերել է հակամարտության գոտիներ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղ, Սուդան, Նիգերիա, Ուգանդա, Բիրմայի Քարեն,
Քարեննի, Շան ու Չին ժողովուրդների մոտ, ինչպես նաև Ինդոնեզիայի հակամարտությունից տուժած համայնքներ, որտեղ նա նախկին
նախագահ Աբդուրահման Վահիդի հետ համատեղ օգնել է հիմնել Համերաշխության և Վերակառուցման Միջազգային Իսլամական Քրիստոնեական Կազմակերպությունը (ՀՎՄԻՔԿ):  Նա այցելել է Հյուսիսային Կորեա՝ օգնելու զարգացնել և իրականացնել պառլամենտական նախաձեռնություններ և բժշկական ծրագրեր:

Վերջին ժամանակների հրատարակություններից են  «Ժամանակակից սրբերի և նահատակների մասին» (համահեղինակ՝ Քեթրին Բուտչեր), «Այս անբարո առևտուրը. 21-րդ դարի ստրկատիրությունը» (համահեղինակ՝ Ջոն Մարկս), «Այն ճչացող քարերը», «Հետապնդված եկեղեցի. Ցավ, կիրք և գովեստ» (համահեղինակ՝ Բենեդիկտ Ռոջերս):

Երկու կենսագրական գրքեր նույնպես հրատարակվել են Monarch / Lion Hudson կողմից ՝ « Բարոնուհի Քոքս. Ձայն անձայնների համար» (Էնդրյու Բոյդ)  և «Բարոնուհի Քոքս. Կոտրված աշխարհի վկան» (Լելա Ջիլբերտ ):