Արա Աբրահամյանի ելույթը՝ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը

Հոկտեմբերի 5-7-ը` Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը, ելույթ ունեցավ ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանը: Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ Երևանում Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգայինհամաժողովի բացմանը հոկտեմբերի 5-7, 2017թ.   «Բարև Ձեզ, հարգելի´ բարեկամներ: Ուրախ եմ բոլորիդ ողջունել Երևանում՝ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովին, որն անց է կացվում «Արդյունաբերական ինտեգրացիան և արտահանման-ներմուծման հնարավորությունների ընդլայնումը Եվրասիական…

Ռուսաստանը Հայաստանում կներկայացնի «ЭРА-ГЛОНАСС» համակարգը

Հոկտեմբերի 6-ին՝ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում Երևանում կկայանա «ЭРА-ГЛОНАСС» պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգի շնորհանդեսը: «ЭРА-ГЛОНАСС» պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգը ՌԴ տարածքում արդյունաբերական շահագործման էր ենթարկվել 2015-ին: Համակարգի նպատակն արտակարգ ծառայությունների արձագանքի ժամանակի կրճատումն ու ՃՏՊ-ների ծանր հետևանքների նվազեցումն է: «ЭРА-ГЛОНАСС»-ն աշխարհում նմանատիպ առաջին համակարգն է: Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի և 6-րդ ռուս-հայկական…

Հայաստանի նոր հնարավորությունը

ԵԱՏՄ-ում Հայաստանի ունեցած տեղի ու դերի մասին, թերևս, շատ է խոսվում: Այսօր մեր երկրի առջև ծառացած հիմնական գերխնդիրներից մեկն էլ սույն աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական միավորի շրջանակներում սեփական տեղի ու դերի վերաարժևորումն է ու այն կարևորագույն հարցը, թե ինչ դերակատարություն կարող է վերապահված լինել մեզ մի պարագայում, երբ առաջին հայացքից թվում է, թե մեր ունեցած հնարավորություններն…

Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողով (ԵԳՄՀ)

Մամուլի հաղորդագրություն Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողով (ԵԳՄՀ) www.ereforum.org 2017թ. Հոկտեմբերի 5-7 Երևան, «Մերիդիան» էքսպո կենտրոն   Հոկտեմբերի 5-7-ը՝ Երևանում կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որի նախաձեռնողը «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է: Համաժողովն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի,…

Հաջողակ բիզնես-համագործակցության համար միջպետական համաձայնագրերում փոփոխություններ պետք է կատարվեն

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անցկացվող Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, որ նախաձեռնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գործընկերային հարաբերությունների և հայաստանյան շուկայում խոշոր ներդրումների լուրջ հարթակ է դարձել: Համաժողովի կազմակերպիչներն ամենօրյա ջանքեր են գործադրում ոչ միայն նոր համատեղ ձեռնարկների հաջողությունն ապահովելու, այլև արդեն գոյություն ունեցող ձեռնարկների ընթացքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: Մասնավորապես, հայկական սարքաշինության…

Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովը նպաստում է Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների գործարար կապերի ընդլայնմանը. Դավիթ Ղալթախչյան

Նախորդ տարի Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը: Համաժողովը կազմակերպվել էր  Ռուսաստանի հայերի միության և Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովի նախագահ Արա Աբրահամյանի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության, և Հայաստանի կառավարության աջակցությամբ: Համաժողովը նպատակ ունի ապահովել հայկական արտադրողների ներկայացվածությունը ԵԱՏՄ շուկայում,  նպաստել Հայաստանում ԵԱՏՄ երկրների գործընկերների ներդրումների ներգրավմանը: Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովից արդեն մեկ տարի է անցել և համաժողովի համակարգող խորհրդի աշխատակազմն ամենօրյա…