Հայաստանից անմշակ կաշի արտահանելու արգելքը երկարացվեց եւս 6 ամսով. տեղական արտադրությունը 5-6 անգամ աճել է

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց: Ըստ այդմ, չմշակված կաշվի արտահանման արգելքը Հայաստանից կերկարացվի ևս կես տարով։ Արգելքը նոր որոշմամբ կգործի 2023 թվականի հունվարի 20-ից հուլիսի 20-ը։ Արտահանման արգելքի ժամկետի երկարացումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորում է նրանով, որ կաշվի արտահանումն արգելելուց ի վեր ՀՀ…

Ռուսաստանում օրինականացրել են ինքնաթիռներից սարքին պահեստամասեր վերցնելու գործելակերպը. «Известия»

Ռուսաստանի կառավարությունը դեկտեմբերի վերջին օրինականացրել է քաղաքացիական ինքնաթիռների սարքին պահեստամասերի եւ բաղադրիչների հանման հնարավորությունը՝ դրանք պահելու կամ այլ օդանավերի վրա վերատեղակայելու համար», տեղեկացրել է «Известия»-ն՝ հղում կատարելով ավիաճյուղի իր աղբյուրներին։ Թերթի զրուցակիցները նշել են, որ այդ պահեստամասերի համար պետք է ձեւակերպվեն թույլատրող փաստաթղթեր (թռիչքի պիտանիության կտրոններ, անձնագրեր կամ ապրանքանիշներ). դրանք հանելիս պետք է կատարել եւ փաստագրել…

Իրանն ու ԵՏՄ-ն ազատ առեւտրի մասին հուշագիր են ստորագրել

Իրանն ու Եվրասիական տնտեսական միությունը հինգշաբթի ազատ առեւտրի մասին հուշագիր են ստորագրել, արարողությունը տեղի է ունեցել Թեհրանում միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Փաստաթուղթը ստորագրվել է հանքարդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ, Իրանի առեւտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Պակի ներկայությամբ։

Նավթն էժանանում է

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան իջնում են՝ անցած շաբաթվա զգալի աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսի գինն իջնում է 0,62 տոկոսով՝ մեկ բարելը 84,75 դոլար, WTI-ինը՝ 0,86 տոկոսով՝ 79,42 դոլար։

Պղնձի արժեքն իջել է

Պղնձի արժեքը չորս շաբաթվա աճից հետո երկուշաբթի առավոտյան իջել է, վկայում են աճուրդների տվյալները։ Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,75 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,188 դոլար։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, կրճատվել է 0,02 տոկոսով՝ 9 185,5 դոլար, ալյումինիումինը բարձրացել է…

2022-ին ՀՀ օդանավակայաններում ուղեւորահոսքն աննախադեպ է եղել՝ շուրջ 3,69 մլն մարդ

ՀՀ օդանավակայաններ ժամանած և մեկնած ուղևորների թիվը 2022 թվականին աննախադեպ է եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ–ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝  «Ավիացիայի մասին օրենքում լարցումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: «Ընդհանուր առմամբ 2022 թվականին ՀՀ օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը կազմել է 3 մլն 697 հազար…

Ռուսաստանը եւ Իրանը բանակցություններ են վարում ոսկով ապահովված ընդհանուր սթեյբլքոինի ստեղծման մասին. «Ведомости»

Իրանի կենտրոնական բանկը դիտարկում է Ռուսաստանի մասնակցությամբ Պարսկական տարածաշրջանի թոքեն ստեղծելու հնարավորությունը, որը կարող է դոլարի, ռուբլու եւ իրանական ռիալի փոխարեն օգտագործվել որպես վճարամիջոց արտաքին առեւտրային հաշվարկներում։ Այս մասին տեղեկացրել է «Ведомости» թերթը՝ հղում կատարելով Ռուսաստանի կրիպտոարդյունաբերության եւ բլոկչեյնի ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրաժնիկովին։ Նշվել է, որ այս տեղեկությունը հաստատել են Պետական դումայում։ Իրանի կառավարությունը…

ԱՄՆ-ում ստեղծել են գդալ, որն ավելի համեղ է դարձնում ուտելիքը

Ամերիկյան SpoonTEK ստարտափը գործարկել է չափազանց փոքր հզորությամբ փոքրիկ ներկառուցված էլեկտրաշոկերով գդալ: Այն անվտանգ է մարդկանց համար, եւ նույնիսկ, ինչպես պնդում է արտադրողը, կարող է օգտագործվել սննդի որակը բարելավելու համար, գրում է Tekhkult-ը։ Նշվում է, որ նման գդալի օգտագործումը թույլ կտա նվազեցնել աղի, նատրիումի գլուտամատի եւ այլ համեմունքների օգտագործումը, որոնք վտանգավոր են համարվում օրգանիզմի համար։…

TikTok ալգորիթմները անդամախեղման եւ սննդային վարքագծի խանգարումների մասին տեսանյութեր են տարածում

TikTok ալգորիթմները անդամախեղման եւ սննդային վարքագծի խանգարումների մասին տեսանյութեր են տարածում՝ ասվում է հետազոտության մեջ, որում ընդգծվում է սոցիալական ցանցերի եւ երիտասարդների հոգեկան առողջության վրա դրանց ազդեցության մասին մտահոգությունները, հայտնում է AP-ն: «Թվային ատելության դիմակայության կենտրոն» ՀԿ-ի գիտնականները ստեղծել են TikTok հաշիվներ՝ հորինված դեռահասների համար ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում եւ Ավստրալիայում: Այնուհետեւ հաշիվները կառավարողները «լայքել…

Գերմանիայում կրիպտոարժութային արդյունաբերության գլոբալ կարգավորման կոչ են արել

Գերմանիայում կրիպտոարժութային արդյունաբերության գլոբալ կարգավորման կոչ են արել՝ սպառողներին պաշտպանելու, փողերի լվացումը կանխելու եւ ֆինանսական կայունությունը պահպանելու համար, հայտնում է Reuters-ը։ Գերմանիայի ֆինանսական շուկան կարգավորող BaFin-ի նախագահ Մարկ Բրենսոնն ասել է, որ չմիջամտելու մոտեցումը, որը «պարզապես թույլ է տալիս ոլորտին զարգանալ որպես մեծահասակների համար խաղահրապարակ», սխալ մարտավարություն է: «Մենք տեսել ենք ինքնակարգավորվող աշխարհ։ Դա չի…