Ռալֆ Սայմոն

  Ռալֆ Սայմոնը համաշխարհային ժամանցային բջջային և սոցիալական մեդիայի ոլորտի հիմնադիրներից մեկն է: Նրան հաճախ անվանում են նորարար և մարգարե, որն աշխարհին հայտնի դարձավ  որպես «հեռախոսազանգի (ռինգտոնի) հայրը»: Սայմոնը սմարթֆոնի օգտագործման հետ կապված ապրելակերպի փոփոխությունների հարցերով փորձագետ է, զբաղվում է բազմաէկրան համակարգերի, առողջապահական շարժական համակարգերի ոլորտում ստեղծագործական մտահղացումների իրականացմամբ մի շարք զարգացող երկրներում: Սայմոնը հիմնադրել է…

ԵԱՏՄ անդամ պետություններ. Մակրոտնտեսական էֆեկտներ

Երևանում հոկտեմբերի 13-16-ը կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի բացմանն ընդառաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկանք է տրամադրել ԵԱՏՄ անդամ պետություններին մակրոտնտեսական էֆեկտների վերաբերյալ: ԵԱՏՄ անդամ պետություններ. Մակրոտնտեսական էֆեկտներ Խոսելով ԵԱՏՄ երկրների վրա մակրոտնտեսական էֆեկտների մասին հարկ է նշել, որ ինտեգրման գործուն փուլը մեկնարկել է 2010 թվականին՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև Մաքսային միության ստեղծման պահից…

Երևանում ներդրողներին կպատմեն ԵԱՏՄ հնարավորությունների մասին

Հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի ընթացքում պոտենցիալ ներդրողներին կպատմեն ԵԱՏՄ հնարավորությունների մասին, հաղորդել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը:

Աղբյուր՝ РИА Новости

Ռուսաստանն ու Ղազախստանը մտադիր են 2016-2017 թվականներին $4 մլրդ գումարը գերազանցող 27 ծրագիր իրականացնել

Ռուսաստանն ու Ղազախստանն ընդունել են համատեղ նախագիծ, ուղղված փոխադարձ առևտրի մեծացմանը, որի շրջանակում 2016-2017 թթ. նախատեսվում է իրականացնել 4 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող գումարի ծրագրեր: Աստանայում երկու երկրների միջտարածաշրջանային համագործակցության ֆորումի արդյունքներում փաստաթուղթը ստորագրել են Աստանայում ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը և Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Կուանդիկ Բիշինբաևը: Այդ մասին հաղորդում է Եվրասիական կոմունիկացիոն…

Սերգեյ Գլազևը ողջույնի խոսք է հղել համաժողովի մասնակիցներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը ողջույնի խոսք է հղել Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ չնայած Մաքսային միության կազմավորման առաջին տարիներին Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների միջև առևտրային կապերի կտրուկ ակտիվացմանը  և այդ երկրների տնտեսական աճի խթանմանը,  վերջին տարիներին փոխադարձ առևտրի ու ներդրումների նվազեցում…

Դոկտոր Սեմ Մ. Սաիդ

Դոկտոր Սեմ Մ. Սաիդը Առաջնակարգ էներգետիկ հետազոտությունների և տեխնոլոգիաների ընկերության «ENUGY»ծրագրի տեխնոլոգիաների գծով գլխավոր մասնագետն է: Ծրագիրն իրենից ներկայացնում է էկոլոգիապես պատասխանատու էլեկտրաէներգիայի արտադրության սխեմա, որը կիրառում է չօգտագործվող ածխաջրածնային ռեսուրսները տարբեր վայրերում ամբողջ աշխարհում: Նա էական դեր է խաղացել Ծրագրի բաշխված միկրո-ցանցերի նախագծման գործում, և Ծրագրի ինտեգրացիան դեպի ծրագրված միջմայրցամաքային Գերբարձր լարման անմիջական հոսանքի…

 

Ծնվ. 10.02.1946

Միացյալ Թագավորություն

Միացյալ Թագավորության իրավապահ մարմինների պաշտոնաթող Ավագ մենեջեր: 40 տարի

աշխատել է Միացյալ Թագավորության մաքսային և ակցիզային վարչությանը կից քննչական և

կարգապահական ծառայությունում, որտեղ մասնավորապես զբաղվել է կազմակերպված

հանցավորության, թմրանյութերի թրաֆիքինգի, կոմերցիոն խարդախության, ինչպես նաև

ծխախոտի և ոգելից խմիչքների մաքսանենգության դեմ պայքարով: 20 տարի աշխատել է

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի միջազգային սահմանում ապօրինի փոխադրումների

կանխարգելման վարչությունում՝ որպես փորձագետ ( 1967-2006):

Այնուհետեև Բրեհեմը աշխատել և մասնակցել է Բալկաններում և բազմաթիվ այլ եվրոպական

երկրներում Եվրոպական հանձնաժողովի կառույցի ստեղծմանը և դրա հնարավորությունների

զարգացմանը նպատակաուղղված գործընթացին: Հանդես է եկել որպես Կոսովոյի մաքսային

ծառայության ավագ կառավարիչների թիմի ստեղծման և զարգացման հարցերով

պատասխանատու: Սեմինարներ և դասախոսություններ է անցկացրել շատ ԵՄ

երկրներում՝կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ (2004-2008):

Նա նաև աշխատել է որպես մաքսային ոլորտի և միջազգային առևտրի հարցերով անկախ խորհրդատու

բրիտանական Դե Լա Րյու ընկերության համար, որը հանդիսանում է արժույթի, անձնագրերի այլ

արժեքավոր տպագիր արտադրանք մատակարարող համաշխարհային առաջատար ընկերություն:

Դե Լա Րյու ընկերության անունից հանդես է գալիս որպես մշտական ներկայացուցիչ Բրուսելում

Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) մասնավոր հատվածի խորհրդատվական խմբում:

Այս կազմակերպությունը ներկայացնում է 30 խոշորագույն ընկերություններ և ասոցիացիաներ

մատակարարողների գլոբալ շղթայում՝ մատուցելով խորհրդատվություն և ուղղորդում Համաշխարհային

մաքսային կազմակերպությանը: (2009-2014)

Աշխատել է որպես ամերիկյան տնօրենների անկախ խորհրդատու՝ Մարոկկոյում երեք

ընտրությունների թափանցիկության ապահովման և Բուլղարիայում ԵՄ ֆինանսական

միջոցների տնօրինման հարցերի վերաբերյալ:

Որպես հայցվոր երկու անգամ ներկայացրել է Մարոկկոյի կառավարությունը Միավորված

Ազգերի Կազմակերպությունում Նյու Յորքում՝ Արևմտյան Սահարայի և Ալժիրի միջև

հակամարտության խնդրի առնչությամբ:

Դասախոսություններ է անցկացրել Արևմտյան Աֆրիկայում՝ կազմակերպված հանցավորության

և թմրամիջոցների ապօրինի շրջանառության զարգացման վերաբերյալ (2012-2015):

Քրիս Բրեհեմ Քոնսալթինգ ՍՊԸ Գործադիր տնօրեն (2009 – առ այսօր)

Գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող) Յորգեն Բորնեման
(Միջազգային ռազմական շտաբի նախկին գլխավոր տնօրեն,
ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, Բրյուսել)
Գեներալ  Բորնեմանը սկսել է իր զինվորական ծառայությունը Գերմանիայի զինված ուժերում  1968 թվականին: Ուսումնասիրել է տնտեսագիտություն և քաղաքագիտություն Համբուրգի ռազմական համալսարանում: Այնուհետև անցել է գլխավոր շտաբի սպաների դասընթաց Համբուրգի ռազմական քոլեջում (1983-1985 թթ.) և Բելգիայի Պաշտպանության Թագավորական Քոլեջում Բրյուսելում (1987-1988 թթ.): Ծառայել է գերմանական Բունդեսվերի մի քանի հրամանատարաշտաբային դիրքերում: Բոննում / Բեռլինում Գերմանիայի պաշտպանության նախարարության մակարդակով ծառայել է որպես պետքարտուղարի ռազմական քաղաքականության հարցերով օգնական, ռազմական քաղաքականության և միջազգային ռազմական համագործակցության բաժնի ղեկավար, ինչպես նաև զբաղեցրել է  ռազմական քաղաքականության վարչության պետի տեղակալի պաշտոնը: ՆԱՏՕ-ի բրուսելյան կենտրոնակայանի մակարդակով, նշանակվել է  Միջազգային ռազմական շտաբի՝ քաղաքական պլանավորման վարչության տնօրենի օգնական, Գերմանիայում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ռազմական ներկայացուցիչ, և, ի վերջո, Միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն: Պաշտոնաթող է եղել զինվորական ծառայությունից  2013 թ. հուլիսին:
Գեներսլ Բորնեմանն ապրում է Բեռլինում և աշխատում է որպես անվտանգության և ռազմական քաղաքականության հարցերով անկախ խորհրդատու: