ՌԴ 65 սուբյեկտ ներգրավված են ՀՀ-ի հետ համագործակցության զարգացման թեմաներում. Մաքսիմ Սոկոլով

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին ՌԴ տրանսպորտի և կապի նախարար  Մաքսիմ Սոկոլովն ասել է. -Հարգելի՛ մասնակիցներ, այսօր մենք մեր ռազմավարական գործընկերության շրջանակում անցկացնում ենք առանցքային միջոցառումներից մեկը՝ Հայ-Ռուսական միջտարածաշրջանային ֆորումը, որը նվիրված է միջտարածաշրջանային համագործակցությանը: Որպես մեր միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության ռուսական կողմի համանախագահ ուզում եմ ասել, որ մենք, իհարկե, առաջնային ենք համարում միջտարածաշրջանային համագործակցությունը՝ զարգացման…

Կցանկանայինք այս համաժողովի ընթացքում լսել բիզնես ներկայացուցիչների առաջարկությունները. Սերգեյ Գլազև

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի ժամանակ նշել է, որ է նախքան ԵԱՏՄ-ին անդամակցելը՝ Հայաստանում այդ ժամանակ ոչ բոլորն էին հավատում, որ այն տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կտա: Այն թվերը, որոնք այսօր հնչեցին, շատ տպավորիչ էին: -Ես հավատում եմ Արա Աբրահամյանի այն խոսքին, որ Հայաստանը կդառնա Եվրասիական ինտեգրացիայի կենտրոն,- ասել է…

ԵԳՄՀ-ի ընթացքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր

Հոկտեմբերի 14-ին, Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի ընթացքում մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին, այդ թվում՝ ՌԴ Ռոստովի շրջանի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին։ Ինչպես նաև փաստաթղթեր ստորագրվեցին Կլաստերների և տեխնոլոգիական պարկերի ասոցիցաիայի և ՀՀ Նորարարության և արդյունաբերության զարգացման հիմնադրամի միջև՝ համագործակցության վերաբերյալ:

Կայացավ ԵԳՄՀ բացումը. ՖՈՏՈՇԱՐՔ

Հոկտեմբերի 14-ին կայացավ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի բացումը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն ու համաժողովի նախաձեռնող, «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովին

Հարգելի ընկերներ, ողջունում եմ ձեզ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի շրջանակում, որը մի հարկի տակ է հավաքել իշխանության ներկայացուցիչների, հասարակական գործիչների, բիզնես- ոլորտի ներկայացուցիչների և երիտասարդ ակտիվիստների: Հայաստանի և Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական, մշակութային, հոգևոր արժեքների ու դարավոր ընկերության վրա, ինչն էլ մեծ հնարավորություններ է ապահովում տնտեսության, արդյունաբերության, առևտրի, գիտության ոլորտներում կայուն զարգացման…

ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով մասնակցում է  Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովին, իր ելույթում ողջունել է համաժողովի կազմակերպումը: Նա նշել է, որ այն կարող է լավ ավանդույթ դառնալ, որտեղ բիզնես-ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան ձեռք բերել գործընկերներ, համագործակցել պետական մարմինների հետ: Պետական մարմիններն էլ կարող են լսել խնդիրները, վերակազմակերպել իրենց աշխատանքը, որը պետք…

Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովն արդյունավետ հարթակ է. Կարեն Կարապետյան

Երևանում մեկնարկել է Առաջին Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է. – Ուրախ ենք Ձեզ հյուրընկալել աշխարհի ամենահին քաղաքներից մեկում՝ Երևանում: Իմ ազգի ամենատարբերվող գիծը հյուրասիրությունն է: Եթե դուք այսօր այստեղ եք, ուրեմն դուք մեր երկրի ընկերն եք: Վարչապետն իր խոսքում նկատել է, որ այս հարթակն արդյունավետ է,…