Ընդեղեն, չորացրած մրգեր արտադրող «Կառմել» ընկերությունն արտանություն ստացավ. Արտադրանքի 90 տոկոսը կարտահանվի

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԿԱՌՄԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  «ԿԱՌՄԵԼ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ընդեղենի, ինչպես նաև չորացրած բանջարեղենի, մրգերի  և համեմունքների արտադրության համար։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Ընկերությունը հիմնադրվել է…

Դոլարը համաշխարհային արժույթների համեմատ էժանանում է

Ուրբաթ առավոտյան դոլարի արժեքը մյուս հիմնական արժույթների համեմատ, ներառյալ եվրոն եւ իենը, իջել է, վկայում են աճուրդների տվյալները։ ԱՄՆ-ում գնաճի դանդաղման մասին վիճակագրությունը նպաստել է այն սպասմանը, որ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) կարող է թուլացնել մոնետար քաղաքականությունը եւ ավարտել տոկոսադրույքի բարձրացման ցիկլը։ Եվրոյի փոխարժեը դոլարի նկատմամբ բարձրացել է՝ 1,107 դոլար, անցած աճուրդների ամփոփման 1,1 044…

Նավթի գինը բարձրանում է

Նավթի համաշխարհային գինն ուրբաթ առավոտյան բարձրանում է՝ մեկ օր առաջվա ավելի քան 1 տոկոս էժանացումից հետո, «գնորդները վերահսկում են իրավիճակը», վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունները։

Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,44 տոկոսով՝ մեկ բարելը 86,47 դոլար, WTI-ի մայիսյան ֆյուչերսներինը՝ 0,54 տոկոսով՝ 82,59 դոլար։

Հայաստանը կարող է իր տեղն ունենալ լեռնադահուկային քարտեզի վրա. «Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ի հիմնադիր

Տասնյոթ ճոպանուղի, 105 կմ երկարությամբ սահուղիներ. այսպիսին են այս տարվա ձմռանը Հայաստանում իր առաջին ճոպանուղին գործարկած «Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ի ապագա պլանները։ Համեմատության համար, ներկայում Վրաստանում ամենաերկար դահուկային սահուղիները Գուդաուրիում են՝ 70 կմ, իսկ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի «Ռոզա Խուտորի» սահուղիներն ունեն 100 կմ երկարություն։ Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» նախագծի հեղինակ Տիգրան…

Դոլարը համաշխարհային արժույթների համեմատ էժանանում է

Ուրբաթ առավոտյան դոլարի արժեքը մյուս հիմնական արժույթների համեմատ, ներառյալ եվրոն եւ իենը, իջել է, վկայում են աճուրդների տվյալները։ ԱՄՆ-ում գնաճի դանդաղման մասին վիճակագրությունը նպաստել է այն սպասմանը, որ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) կարող է թուլացնել մոնետար քաղաքականությունը եւ ավարտել տոկոսադրույքի բարձրացման ցիկլը։ Եվրոյի փոխարժեը դոլարի նկատմամբ բարձրացել է՝ 1,107 դոլար, անցած աճուրդների ամփոփման 1,1 044…

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխարհի բնակչության գրեթե կեսը խաղեր է խաղում

DFC Intelligence վերլուծական ընկերության ուսումնասիրության համաձայն՝ տեսախաղերի համաշխարհային լսարանը հասել է 3,7 միլիարդի, հայտնում է Games Industry պորտալը։ Նշվում է, որ 3,7 միլիարդ մարդ այս կամ այն ​​կերպ տեսախաղեր է խաղում տարբեր հարթակներում՝ ԱՀ-ով, կոնսոլներով կամ բջջային սարքերով։ Եվ, չնայած այն հանգամանքին, որ աշխարհի բնակչության գրեթե կեսը տեսախաղեր է խաղում, վերլուծաբաններն այս թվի միայն 10 տոկոսին…

Fasttoken-ը պաշտոնական թողարկումից հետո ցուցակվել է փոխանակման վեց հարթակում

Fasttoken-ը պաշտոնական թողարկումից հետո ցուցակվել է փոխանակման վեց հարթակում: Որպես Fastex Chain-ի (Bahamut Chain) անբաժանելի մաս՝ Fasttoken-ը (FTN) համարվում է Fastex էկոհամակարգի հիմնական արժույթը: Թողարկումից հետո FTN-ը ցուցակվել է փոխանակման վեց թվային հարթակում՝ Fastex Exchange, Bitmart, Coinstore, XT.com, P2PB2B և Hotbit: Վերոնշյալ փոխանակման հարթակներում FTN/USDT կրիպտոզույգի ներառումը ճանաչելի կդարձնի FTNը: Fasttoken-ի արձանագրած հերթական հաջողությունը վերահաստատում…

PUBG Mobile-ի Հայաստանի գավաթը BX Brothers թիմինն է

Ավարտվեց PUBG Mobile-ի Հայաստանի գավաթի առաջնությունը. հաղթող թիմը կմասնակցի որակավորումների տարածաշրջանային փուլին։ PUBG Mobile գավաթ 2023-ն իրականացվել է Team Telecom Armenia-ի, Հայաստանի կիբերսպորտի ֆեդերացիայի և ArLeAM ընկերությունների համագործակցությամբ։ Երկու օր տևած որակավորման առցանց փուլին մասնակցել են 30 թիմեր, որոնցից միայն 16-ին է հաջողվել հասնել եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Team Telecom Armenia-ում՝ օֆլայն ձևաչափով։…

Ոսկու ֆյուչերսները թանկացել են

Ոսկին չորեքշաբթի առավոտյան թանկանում է, մեկ տրոյական ունցիայի արժեքը՝ մոտ 2 040 դոլար, վկայում են աճուրդների տվյալները։ Մեկ օր առաջ թանկարժեք մետաղի գինը, դոլարի թուլացման ֆոնին, բարձրացել էր 2 տոկոսով։ Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 1,95 դոլարով կամ 0,1 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 2 040,15 դոլար։ Արծաթի մայիսյան ֆյուչերսը թանկացել է 0,31…

Նավթը թանկանում է

Նավթի գինը չորեքշաբթի առավոտյան բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Գնանշումներին նպաստում են ԱՄՆ-ում նավթի պաշարների նվազման մասին Նավթի ամերիկյան ինստիուտի (API) տվյալները։

Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսի գինը բարձրացել է 0,41 տոկոսով՝ մեկ բարելը 85,29 դոլար, WTI-ի մայիսյան ֆյուչերսինը՝ 0,37 տոկոսով՝ 81,01 դոլար։