Հայաստանը հատուկ դեր կունենա Իրանի եւ ԵՏՄ հարաբերությունների հաստատման գործում․ԱԺ փոխխոսնակ

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի եւ միության մյուս անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է։ Այս մասին փետրվարի 14-ին՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իշխող հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ ինքը կարող է գնահատել իր պետական…

Երեւանում քննարկում է անցկացվում «ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության հեռանկարները եւ հնարավորությունները» թեմայով

Փետրվարի 8-ին Երեւանում «ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության հեռանկարները եւ հնարավորությունները» թեմայով քննարկում է անցկացվում: Միջազգային հարցերի եւ անվտանգության հայկական ինստիտուտի հիմնադիր եւ ղեկավար Ստեփան Սաֆարյանն  իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշեց, որ այս թեման արդեն ընդհանրապես ամբողջ աշխարհում է քննարկվում եւ դեռեւս երկար իր վրա կսեւեռի միջազգային հանրության ուշադրությունը: «Այս քննարկման էությունն այն է, որ…

ԵՏՄ-ի խնդիրը տնտեսությունների արդիականացման եւ զարգացման պայմանների ստեղծումն է․ Տիգրան Սարգսյան

ԵՏՄ-ի դրական դինամիկան երեք բաղադրիչների փոխգործունեության արդյունքն է` համաշխարհային տնտեսության վերականգնում, ազգային բարեփոխումներ եւ եվրասիական միության ինտեգրացիոն ներուժ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։ «Այս տարի մենք  դուրս ենք եկել դեպի աճի հետագիծ: Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում մինչեւ տարեվերջ ՀՆԱ-ի, արդյունաբերության եւ առեւտրի  աճել է…

ԱԺ-ն ընդունեց ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու մասին օրինագիծը

Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին նիստն սկսեց նախորդ օրը քննարկված մի շարք նախագծերի քվեարկությամբ: 82 կողմ և 5 դեմ ձայներով ընդունվեց ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը 65 կողմ և 25 դեմ ձայնով…

Եվրասիական գործընկերության համաժողովի կամավորները պարգևատրվեցին շնորհակալագրերով

Եվրասիական գործընկերության երկրորդ համաժողովն արդեն անցյալում է, բայց համաժողովի կազմակերպչական աշխատանքներին մասնակցած և կամավորական սկզբունքով իրենց ներդրումն ունեցած տասնյակ երիտասարդներ դեկտեմբերի 4-ին պարգևատրվեցին հատուկ շնորհակալագրերով:

Միջոցառման ժամանակ երիտասարդները պատրաստակամություն հայտնեցին նորից մաս կազմել Եվրասիական գործընկերության համաժողովին, նշելով, որ այն իրենց առջև շատ դռներ է բացել, ունեցել են փորձի փոխանակում և ստացել բազմաթիվ գիտելիքներ:

Մանրամասները՝ տեսանյութում.

Արա Աբրահամյան. Հայաստանը ձգտում է դառնալ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն

«Հայաստանը ձգտում է դառնալ Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում նաև ողջ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն։ Վերածվել Նոր Մետաքի ճանապարհի «դարպասի»: Այսօր ելույթ ունենալով Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը՝ ասաց ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանը: Նա նշեց, նորարարությունները, ինտեգրացիան և ոչ ստանդարտ մտածողությունը…

Թվայնացումը` գլխավոր խնդիր

Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նպատակը, որն է` ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների հարթակի ստեղծումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը համարում է խիստ հրատապ, քանի որ կապված է աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների հետ: «Առաջին խնդիրը համաշխարհային մակարդակով թվայնացումն է,…

Արա Աբրահամյան. «Մենք պետք է վերածենք Եվրասիան «խելացի» կառավարվող տարածաշրջանի»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Երևանում իր աշխատանքներն է սկսել Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։ Իր բացման խոսքում «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը նշել է, որ իր կողմից կազմակերպված Համաժողովի խնդիրն է  «նպաստել երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցությանը, հող ստեղծել ԵԱՏՄ, ԱՊՀ անդամ երկրների,…

Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը կխթանի Հայաստանում բիզնեսի զարգացմանն ու աճին

Ներկա գլոբալիզացիոն գործընթացների պայմաններում անչափ կարևոր է, որ մենք կարողանանք ունենալ մեր ամուր տեղը արտաքին շուկայում: Անդամագրվելով ԵԱՏՄ` մեր առջև բացվել է հիանալի հնարավորություն, օգտագործելու այդ շուկայի ընձեռած հնարավորությունները: Սակայն, զուտ անդամագրումը, դա դեռ միայն հնարավորությունն է, այլ ոչ ինքնին կատարված փաստ: Իսկ հնարավորությունները կյանքի կոչելն ու տեսականից գործնականի վերածելն արդեն կախված է մեզանից, մեր…

Նմանատիպ համաժողովները հավակնում են վերածվել ԵԱՏՄ ուղեղային կենտրոնի

Հոկտեմբերի 5-7-ը Երևանում կանցկացվի Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը: «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ անցկացվող համաժողովի նպատակը ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների հարթակ ստեղծելն է: Ինչպես 2016թ.-ին, այս տարի նույնպես…