Ռուսաստանը բաց է ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ շփումների հաստատման համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է բաց  լինել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ շփումների հաստատման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք հետեւողականորեն աջակցում ենք Եվրասիայում խաղաղության, անվտանգության եւ հավասար համագործակցության ընդհանուր տարածքի ձեւավորմանը: Մենք նախկինի նման բաց ենք Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ կայուն շփումների հաստատման համար»,- ասել է նա…

Նոր կառավարության ծրագիրը փոփոխություններ չի նախատեսելու արտաքին քաղաքականության մեջ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Նիստին ներկա է եղել…

Փաշինյանը հաստատել է Հայաստանի հավատարմությունը միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ ԵՏՄ-ի շրջանակում

Փաշինյանը հաստատել է երկրի հավատարմությունը միջազգային պարտավորություններին, այդ թվում նաեւ՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Այս մասին նա հայտարարել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: «Առաջին հերթին ցանկանում եմ սկսել բոլոր ներկաներին շնորհավորանքով՝ անցած տոնի՝ Մեծ Հաղթանակի կապակցությամբ: Հայրենական Մեծ պատերազմը եղել է դժվար փորձություն ԵԱՏՄ երկրների եւ աշխարհի այլ ժողովուրդների համար: Մեր պարտքն է պահպանել եւ երիտասարդ…

ԵԱՏՄ-ն մայիսի 17-ին համաձայնագիր կկնքի Չինաստանի եւ Իրանի հետ

ԵԱՏՄ-ն մայիսի 17-ին Աստանայում համաձայնագիր կկնքի Չինաստանի եւ Իրանի հետ: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ կգործարկվի ազատ առեւտրի գոտին, որը ապրանքների բավականին մեծ տեսականու ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում է նախատեսում: Չինաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել լայնամասշտաբ եւ ոլորտային համագործակցության վերաբերյալ: ԵԱՏՄ-ի կողմից համաձայնագրերը կստորագրի Եվրասիական…

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 14-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում, ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Մոլդովայի հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունները: Իր հերթին, նախագահ Դոդոնը շնորհավորել է Փաշինյանին վարչապետ դառնալու կապակցությամբ եւ նշել, որ Մոլդովայի և Հայաստանի երկկողմ…

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում, ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցեր

Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը և Սոորոնբայ Ժեենբեկովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկկողմ համագործակցության և փոխգործակցության հարցեր, այդ մասին հայտնում են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։ «Զրույցի ժամանակ Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, նախկինում բարձր մակարդակում ձեռք բերված  պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև կողմերի փոխգործակցությունը…

ԵԱՏՄ երկրները կտեղեկացնեն «Ռոսպոտրեբնադզոր»-ին հայտնաբերված անպատշաճ որակի ապրանքների մասին

ԵԱՏՄ երկրներն իրենց տարածքում անպատշաճ որակի ապրանքների հայտնաբերման մասին իրազեկման միասնական համակարգ են մշակում: Տեղեկությունն այդ մասին կտեղադրվի «Ռոսպոտրեբնադզոր»-ի պաշտոնական կայքում: Այս մասին ապրիլի 6-ին ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Դաշնությանսպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան: Նրա խոսքով՝…

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2018 թ. մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին  «Տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության հայեցակարգի մասին» Եվրասիական տնտեսական…

Հայաստանը վավերացնում է Ղրղզստանի միացումը ԵԱՏՄ-ի մաքսատուրքային դրույքաչափերի պայմանագրին

Հայաստանի կառավարությունը վավերացման է ներկայացրել 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Ղրղզստանի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու պայմանագրի որոշակի դրույթների կիրառման մասին» արձանագրությունը: Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության՝ մարտի 29-ի նիստին: Նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա՝ մասնավորապես, ուժի մեջ է մտնում Պայմանագրի 8-րդ հոդվածի 1-ին կետը, որը սահմանում  է ներմուծման…