ՎԶՄԲ-ն եւս 26,6 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ պետական կառավարման համակարգի արդիականացման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ ՎԶՄԲ) միջև 2022թ. մարտի15-ին և մարտի 18-ին ստորագրվել է «Պետական հատվածի արդիականացման…

Թուրքական լիրան յոթերորդ անգամ անընդմեջ անկում է գրանցել

Թուրքական լիրան յոթերորդ անգամ անընդմեջ անկում է գրանցել, իսկ CDS ռիսկի կարեւոր ցուցանիշը թուրքական ակտիվների համար մինչ այդ, 2008-ից ի վեր, հասել էր ամենաբարձր մակարդակին, տեղեկացրել է Reuters-ը։ Լիրան անցած չորեքշաբթի դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 5 տոկոսով եւ դեկտեմբերից հետո, երբ երկիրը արժութային ճգնաժամի մեջ էր, ամենացածր մակարդակին է հայտնվել։ Թուրքիայի արժույթը թուլացել է՝…

Բուլղարիան հուլիսի 1-ից կկարողանա ամբողջությամբ գազ ստանալ Ադրբեջանից

Բուլղարիան հուլիսի 1-ից կկարողանա ամբողջությամբ գազ ստանալ Ադրբեջանից։Այս մասին խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կարող ենք ամբողջությամբ գազ ստանալ Ադրբեջանից հուլիսի 1-ից, այդ մատակարարումը կախված չէ Հունաստանի հետ միջհամակարգային գազատարի կառուցման ավարտից»,- ասել է Պետկովը։ Նա նշել է, որ հունիսին ստորագրվել է ԱՄՆ-ից երկու լցանավերի հեղուկ գազ…

Apple-ը հաջորդ տարի կփոխի iPhone-ի լիցքավորումը

Insider Ming-Chi Kuo-ի ինսայդերը հայտարարել է, որ Apple-ը հաջորդ տարի կհրաժարվի Lightning միակցիչից: Այս մասին հայտնի վերլուծաբանը գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում։ Ընկերությունը կանցնի ավելի տարածված ու հայտնի USB-C-ին, որն օգտագործվում է Android-ի բոլոր գաջեթներում։ Նման միակցիչով ընկերության առաջին սմարթֆոնը կթողարկվի 2023 թվականի աշնանը, դա կլինի iPhone 15-ը։ Վերլուծաբանի խոսքով՝ սմարթֆոններում USB-C-ի օգտագործումը կօգնի…

Apple-ը կորցրել է աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակը

Նավթի գների աճը եւ գնաճը, որոնք տեխնոլոգիական պաշարների նվազման են հանգեցրել, նպաստել են Apple-ի՝ որպես աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակի կորստին։ Այն իր տեղը զիջել է Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությանը՝ Saudi Aramco-ին, հայտնում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ ընկերության շուկայական կապիտալիզացիան 2.43 տրիլիոն դոլար է կազմել, իսկ Apple-ինը` 2.38 տրիլիոն դոլար: Նշվում է, որ եթե նույնիսկ…

Siemens-ը դադարեցնում է արդյունաբերական գործունեությունը Ռուսաստանում

Գերմանական Siemens կոնգլոմերատը սկսում է դադարեցնել իր արդյունաբերական գործունեությունը Ռուսաստանում, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։ «Այսօր մենք հայտարարեցինք Ռուսաստանում մեր արդյունաբերական գործունեության դադարեցման կանոնավոր գործընթաց ձեռնարկելու մեր որոշման մասին»,- ասել է կոնցեռնի գլխավոր ֆինանսական տնօրեն Ռալֆ Պ. Թոմասը: Մարտին ընկերությունը դադարեցրել էր միջազգային մատակարարումները եւ նոր նախագծերի ուղղությամբ աշխատանքը Ռուսաստանում: Նշվում էր, որ սպասարկումն…

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 9-ից 12-ը մասնակցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը: Նիստի ընթացքում ամփոփվել են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակներում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները, կառավարիչներին են ներկայացվել 2021-2025 թվականների ՎԶԵԲ-ի ռազմավարական եւ կապիտալ ծրագրի իրականացման մանրամասները: Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ լիագումար նիստի քննարկման առանցքային հարցերն առնչվել…

Ոսկու գինն ընկնում է

Հինգշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է դոլարի աճող ինդեքսի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 3.06 դոլարով կամ 0.15 տոկոսով՝ մինչեւ 1850.55 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.92 տոկոսով՝ մինչեւ 21.337 դոլար ունցիայի դիմաց։

Բիթքոինի գինն ընկել է մինչեւ 26.7 հազար դոլար

Հինգշաբթի բիթքոինի գինն ընկել է 14.51 տոկոսով եւ կազմել 26.7 հազար դոլար։Այս մասին են վկայում Coindesk կայքի տվյալները։ Բիթքոինի փոխարժեքն ընկնում էր 14.49 տոկոսով եւ գտնվում էր 26.9 հազարի մակարդակում։ Բիթքոինը բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված համանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է, որը կարող է «արդյունահանել» (էմիտացվել) համակարգի անդամ հանդիսացող ցանկացած օգտատեր: Դա անելու համար պետք է…

Հայրն Apple ընկերությանը մեղադրել է իր երեխայի խոշոր ծախսը TikTok-ում չկանխելու մեջ

Աուտիզմի սպեկտրի խանգարմամբ 10-ամյա աղջկա հայրը մեղադրել է Apple-ին այն բանի համար, որ ըներությունը չի կանխել իր երեխայի խոշոր ծախսը TikTok սոցցանցում, հայտնում է PhoneArena-ն։ Որպես AX ներկայացող տղամարդու խոսքով՝ նա իր դստերը iPhone էր նվիրել անցյալ Սուրբ Ծննդին։ Դրանից հետո չորս ժամ անց պարզվել էր, որ երեխան 23 առանձին գործարքների արդյունքում ընդհանուր 2500 դոլար…