«10 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՍՓՅՈՒՌՔՆ ԱՅՍՕՐ ԶԻՆՎՈՐ Է՝ ՊԱՏՐԱՍՏ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»․ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱ

Ռուսաստանի հայերի միություն մամլո ծառայությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը հուլիսի 28-ին հանդիպել է Մոսկվայի հարավ-արևելքի և Մերձմոսկվայի հարակից շրջանների (ք. Լյուբերցի, Ռեուտովո և այլն) հայ համայնքների հետ, որտեղ վերջերս մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակումներ էին իրականացրել տեղի հայ բնակիչներ վրա։ Նշվում է, որ հանդիպումը կայացել է Կապոտնյա շրջանում…

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ «ՀԱՅ ՊԱՐԿ» ՀԻՄՆԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գաղափարին և նախաձեռնությանը՝ Ծիծեռնակաբերդի այգու տարածքում հիմնել համերաշխության և հիշողության համազգային այգի՝ «Հայ պարկ»: Նախագահ Սարգսյանին ուղղված նամակում Արա Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ այդ նախաձեռնության իրականացումն իր մեջ կարևոր գաղափար ունի և լավագույնս է արձագանքում մեր ժողովրդի ինչպես պատմական, այնպես էլ պետական-հասարակական…

Ռուսաստանը դադարեցրել է ԵԱՏՄ սահմաններից դուրս հացահատիկի արտահանումը

Ցորենի, տարեկանի, մեսլինի (ցորենի եւ տարեկանի խառնուրդ), գարու եւ եգիպտացորենի արտահանումը Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս կասեցված է մինչեւ հուլիսի 1-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով գյուղատնտեսության նախարարությանը։ Մարտի 31-ին ՌԴ կառավարությունը որոշում էր կայացրել Ռուսաստանից մի շարք հացահատիկային մշակաբույսերի արտահանման համար քվոտա սահմանել․ փաստաթուղթը հրապարակվել էր ապրիլի 2-ին։ Քվոտայի ծավալը կազմում է…

ԵՄ-ն ավելի բաց է դառնում ԵՏՄ-ի հետ երկխոսության համար. Լավրով

Եվրամիությունն ավելի բաց է դառնում Եվրասիական տնտեսական միության հետ երկխոսության համար: Այս մասին երեքշաբթի Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով կլոր սեղանի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ի պատասխան հարցին՝ Եվրամիության փլուզման դեպքում ԵՏՄ-ին եվրոպական պետությունների միանալու հնարավորության մասին, Լավրովը նշել է, որ այդ…

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

Ռուսաստանի հայերի միությունը մարդասիրական օգնություն է ցուցաբերում Հայաստանի և Արցախի անապահով ընտանիքներին: Սննդամթերքի ծանրոցներ կտրվեն Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Սպիտակի, Վայոց Ձորի, Տավուշի, ինչպես նաև Արցախի 12 հազար ընտանիքի: Մարդասիրական օգնություն կստանա 3000 ընտանիք Երևանում, 2000 ընտանիք Գյումրիում, 1500 ընտանիք Վանաձորում և Սպիտակում, 2500 ընտանիք Վայոց Ձորի քաղաքներում ու գյուղերում, 1000 ընտանիք Սյունիքում, 1000 ընտանիք Տավուշում…

Մոտ 40 անուն ապրանքատեսակ կէժանանա

Կառավարությունն այսօր հավանություն տվեց 2019-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշվեց, որ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել ՍԴ: Նշվեց, որ Հայաստանը, 2014 թվականի…

Ամփոփվել են «ԵԱՏՄ երկրներում էներգիայի արդյունավետության խթանման շրջանակ» տարածաշրջանային ծրագրի արդյունքները

Երևանում կայացած ավարտական աշխատաժողովի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ամփոփվել են «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ՄԱԶԾ-ՌՏՀ տարածաշրջանային ծրագրի արդյունքները, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող, Ռուսաստանի Դաշնության և ՄԱԶԾ «Զարգացման տրաստային հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող երկամյա ծրագիրն ուղղված էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում,…

ԱԺ-ն ընդունեց ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը վավերցնելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ընդունեց «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ըստ քվեարկության՝ կողմ է քվեարկել 97 պատգամավոր, իսկ 4 պատգամավորներ կողմ լինելու մասին նամակներ էին թողել։ Ընդունվեց նաև «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական…

Արա Աբրահամյան․ Ես հավատում եմ Հայաստանի ներուժին, ուստի կարող ենք զարգանալ բոլոր ուղղություններով

Երևանում շարունակվում է Եվրասիական գործընկերության միջազգային IV համաժողովը (ԵԳՄՀ), որն այս տարի միացված է «Եվրասիա մայրցամաքի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովին և ավանդույթ դարձած Հայաստանում և Արցախում Ռուսաստանի հայերի միության օրերին (հոկտեմբերի 1-5): Այս տարի ԵԳՄ համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ երկրների, Եվրոպայի, Ասիայի, ԱՄՆ և Կանադայի կառավարությունների և գործարար համայնքների ներկայացուցիչներ, ինչն ապացուցում է, որ ԵԱՏՄ-ի…

ՌԴ ԿԲ-ն քննարկում է ԵԱՏՄ-ում միասնական կենսաչափական համակարգ ստեղծելու հարցը

ՌԴ ԿԲ-ն քննարկում է ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան եւ Ռուսաստան, միջեւ միասնական կենսաչափական համակարգ ստեղծելու հարցը: Այս մասին IOSCO կոմիտեի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Շվեցովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանում Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի միջեւ ֆինանսական կապեր ստեղծելու հարցով ծրագիր կա: Գործընթացը սկսվել է 5 տարի…