Գործարար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի մության նախագահ

Ավարտելով Երևանի պետական գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետը, իր աշխատանքային գործունեությունն Աբրահամյանը սկսել է «Նեյրոն» արդյունաբերական ձեռնարկությունում որպես ինժեներ, հետագայում դառնալով ընկերության գլխավոր կառավարիչ: 1989 թվականին նշանակվելէ ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության հաղորդակցությունների վարչության պետի տեղակալ: 1991 թվականից ի վեր «Կոմեքս» ընկերության նախագահն է, իսկ 1993 թվականին հիմնելով «Согласие» («Համաձայնություն») փակ բաժնետիրական ընկերությունը դարձել է նրա նախագահը:

2000 թվականից ի վեր հանդիսանալով «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահը,Աբրահամյանը մեծապես նպաստել է թե՛ Հայաստանի Հանրապետության և թե՛ Ռուսաստանի Դաշնության մշակութային և տնտեսական կյանքի զարգացմանը: Նա հիմնել է բազմաթիվ ընկերություններ, հիմնադրամներ և նախաձեռնել կարևոր բարեգործական և մարդասիրական ծրագրեր: Աբրահամյանը մասնակցել է տարբեր մարդասիրական նախաձեռնությունների՝աջակցելով դժբախտության մեջ գտնվող բազմաթիվ մարդկանց, մասնավորապես 2005 թ. Նրա անձնական միջամտության և գործուն դիվանագիտական ջանքերի շնորհիվ կալանքից ազատ արձակվեցին Հասարակածային Գվինեայում և Նիգերիայում ձերբակալված հայ օդաչուները և ռուս նավաստիները:

Աբրահամյանը մեծագույն ուշադրություն է դարձնում կրթությանը և նպատակ ունենալով պահպանել հայերենը Ռուսաստանի հայ գաղթօջախներում՝ հատկապես աջակցում է հայերեն լեզվի ուսուցմանը դպրոցահասակ երեխաների շրջանում:  2001 թվականին Երևանում Արա Աբրահամյանի միջոցներով բացվեց «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանը: Արա Աբրահամյանի ֆինանսական աջակցության շնորհիվ երկու բնակելի շենք՝ 130 բնակարաններով գնվեցին և նվիրաբերվեցին անտուն փախստականներին: