Apple-ը որոշել է անորոշ ժամանակով հետաձգել իր աշխատակիցների վերադարձը գրասենյակենր՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով, հաղորդում է Bloomberg-ը։

Ավելի վաղ աշխատողների վերադարձը գրասենյակներ նախատեսված էր հաջորդ տարվա փետրվարի 1-ին, սակայն Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը նամակ է ուղարկել աշխատակիցներին, որում ասվում է, որ աշխատանքային ժամերին անցնելու նոր ամսաթիվը «կորոշվի ավելի ուշ»։

Դեկտեմբերի սկզբից ԱՄՆ-ում օրական գրանցվում է վարակման ավելի քան 100 հազար դեպք, սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին երկու ամսվա ընթացքում։