Չնայած AirPower լիցքավորման կայանի հետ անհաջող փորձին, որը Apple-ը հայտարարեց 2017 թվականին, ընկերությունը դեռ աշխատում է սարքի վրա, որը միաժամանակ լիցքավորում է բազմաթիվ գաջեթներ։ Այս մասին հայտնել է Bloomberg-ի վերլուծաբան Մարկ Գուրմանը:

Ընկերությունը նաեւ մշակում է կարճ եւ երկար հեռավորություններով անլար լիցքավորման տեխնոլոգիա, որը թույլ է տալիս գաջեթներին լիցքավորել միմյանց:

Մարկ Գուրմանը գրում է, որ Apple-ը դեռ աշխատում է նոր լիցքավորման կայանի վրա, որը կտարբերվի գոյություն ունեցող MagSafe Duo-ից։ Ըստ վերլուծաբանի՝ Apple-ը պատկերացնում է ապագան, որում իր հիմնական արտադրանքներից յուրաքանչյուրը կարող է լիցքավորել միմյանց։