Հայաստանը սեփական արտադրության ապրանքների արտահանումը ԵԱՏՄ երկրներ ավելացրել է 1,7 անգամ այն բանից հետո, ինչ միացել է այդ կազմակերպությանը, հինգշաբթի լրագրողներին է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախարար Տատյանա Վալովայան, փոխանցում է «Риа Новости» գործակալությունը:

ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր տնտեսական ցուցանիշների մասին խոսելով, Վալովայան նշել է, որ որոշ բացասական միտումներ սկսել են թուլանալ: Որպես օրինակ նա բերել է այն, որ վերջին յոթ ամիսների ընթացքում ՀՆԱ-ն կրճատվել է 0,08%-ով, մինչդեռ 2015 թվականի նույն ժամանակահատվածում այն կրճատվել է 3%-ով:

Նրա խոսքերով արդեն հաղթահարվել է արդյունաբերական արտադրության կրճատման միտումները, իսկ գյուղատնտեսությունը բոլոր անդամ երկրներում դրական ցուցանիշներ է գրանցում:

Աղբյուր՝ РИА Новости

https://ria.ru/economy/20160929/1478133551.html