Adobe ընկերությունը հայտարարել է արհեստական ​​ինտելեկտի հիման վրա աուդիոֆայլերի խմբագրման մասին։ Խոսքը Project Shasta գործիքի մասին է, որն արդեն հասանելի է հենց բրաուզերում թեստավորման համար։ Ըստ մշակողների՝ այն հեշտացնում է աուդիո ֆայլերի խմբագրումը եւ ձայնագրումը նույնիսկ հեռավար ձեւաչափով: Հաղորդվում է, որ նախագիծը հասանելի է միայն Google Chrome-ում:

Adobe-ի համապատասխան զարգացման բաժնի ղեկավար Մարկ Վեբսթերը բացատրել է, որ Project Shasta-ն թույլ կտա ստանալ ձայնի եւ այլ աուդիո բարձրորակ ձայնագրություններ՝ առանց հատուկ եւ պրոֆեսիոնալ սարքավորումների: Դրան կօգնի ինտեգրված արհեստական ​​ինտելեկտը, որը կվերծանի գրառումը փոքր բաղադրիչների։

Բացի այդ, ընդլայնման մեջ ավելացվել են նաեւ ֆիլտրեր՝ հիմնված նաեւ նեյրոցանցի վրա, որոնք զգալիորեն կբարձրացնեն ձայնի որակը, կազատեն կողմնակի աղմուկից կամ, ընդհակառակը, կավելացնեն ձայնի անհրաժեշտ աղբյուրները։

Նախագիծն այժմ անվճար է եւ կարող է փորձարկվել բոլոր ցանկացողների կողմից: Հետագայում ըկերությունը նախատեսում է թողարկել Project Shasta-ի հիման վրա ինքնուրույն արտադրանք: