14560189_314262215602058_5100786254373811134_o

Արա Աբրամյան

Եվրասիական գործընկերության միջազգային
համաժողովի խորհրդի նախագահ

Նարեկ Խաչատրյան–Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի գործադիր տնօրեն

Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը տեղի է ունենալու սույն թվականի հոկտեմբերի  5-7 Երևանում:

Եվրասիական  գործընկերության  երկրորդ  միջազգային համաժողովի  նախաձեռնող և համակարգող  խորհրդի  նախագահն  է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  բարի  կամքի  դեսպան Արա Աբրահամյանը:

Համաժողովին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության նախագահ  Սերժ Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վարչության նախագահ Տիգրան Սարգսյանը եւ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ կառավարությունից, ինչպես նաեւ տարբեր երկրների ղեկավարներ խոշոր միջազգային  գործարարներ և փորձագետներ:

Եվրասիական գործընկերության   առաջին   միջազգային համաժողովը, որը տեղի  էր ունեցել  2016 թ. հոկտեմբերի  13-16-ը Երևանում  (Հայաստանի Հանրապետություն),  մեծ  հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրության շրջանակներում: Համաժողովին մասնակցել են պետական կառավարման, բիզնեսի, հասարակական և գիտահետազոտական կազմակերպությունների շուրջ  ութ հարյուր ներկայացուցիչ  երեսունյոթ  երկրներից:

Համաժողովի հիմնական թեման է՝ «Արդյունաբերական ինտեգրման եւ արտահանման-ներմուծման կարողությունների ընդլայնումը Եվրասիական գործընկերության երկրներում»:

Համոզված ենք, որ համաժողովի պարբերաբար անցկացումը հնարավորություն է տալիս  բարձրացնել  Հայաստանի Հանրապետության ներդրումային կարևորությունը: Արդիական խնդիր ենք համարում նաև Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքների համագործակցության կապերի զարգացումը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների պետական իշխանության, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ երկրների և ինտեգրացիոն ասոցիացիաների միջև երկխոսության ամրապնդումը:

Համաժողովը  մեծապես  կնպաստի  երկկողմ  ու  բազմակողմ  տնտեսական համագործակցությանը, հող կստեղծի ՀՀ կառավարության և շուրջ երկու հարյուր միլիոնանոց շուկա ունեցող ԵԱՏՄ անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստանի Դաշնություն), ԱՊՀ-ի, BRICS-ի զարգացող ազգային առևտրական ասոցիացիան ներկայացնող հինգ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա), Իրանի Հանրապետության, Եվրամիության, Միացյալ Նահանգների և այլ երկրների գործարար համայնքների միջև բազմաբնույթ գործարքներ իրականացնելու, համաձայնագրեր կնքելու համար:

Նպատակները

  1. ԵԱՏՄ-ի տնտեսական ներուժի, այդ թվում նաև անդամ պետությունների տնտեսական գործունեության մասին իրազեկումը,
  2. Ազգային և տարածաշրջանային խոշոր բիզնեսի և ներդրումային հնարավորությունների խթանումը,
  3. Համաժողովը թույլ կտա  ընդլայնել եւ խորացնել  երկկողմ  եւ բազմակողմ  հարաբերությունների  նույնականացումը եւ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՇՀԿ անդամ երկրների գործարար համայնքների միջև բիզնես նախագծերի իրականացումը,
  4. Երկկողմ և բազմակողմանի հիմնարար կապերի հաստատումը հավանական բիզնես գործընկերների միջև: