Dell-ը վերջնականապես լքում է Ռուսաստանը՝ հեռացնելով բոլոր աշխատակիցներին. CNews

Ամերիկյան Dell համակարգչային ընկերությունը վերջնականապես լքում է Ռուսաստանը եւ կրճատում ռուսաստանցի բոլոր աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է CNews-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։ Աղբյուրի համաձայն՝ ընկերությունը կրճատած աշխատակիցներին մինչեւ ութ աշխատավարձ  կվճարի։ Նշվում է, որ Dell-ի ռուսական ներկայացուցչությունում մոտ 50 մարդ է աշխատում։ Կրճատման տակ են ընկնում բոլոր վաճառքի մասնագետները, ինչպես նաեւ տեխնիկական եւ մարքեթինգի բաժինների աշխատակիցները։…