2022թ․ առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը․ ՀԲՄ

Այսօր Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) կայացած մամլո ասուլիսի շրջանակում ներկայացվեցին ՀՀ բանկային համակարգի 2022թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց համակարգի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի։ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ 2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 147 ՀՀ դրամ-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է…

Բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուների քարտին որոշակի տոկոս հետ կգա. Փաշինյան

Կառավարությունը նախատեսում է սոցիալական նշանակության նոր համակարգ ներդնել, ըստ որի՝  թոշակառուի կողմից բանկային քարտով գնումներ անելու դեպքում որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու նրա քարտին։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում այդ համակարգը կներդնեն: «Տեղյակ եք, որ արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալները ընդլայնել ենք, և առաջիկայում…

WhatsApp-ում նոր հնարավորություն կհայտնվի օգտատերերի համար

WhatsApp-ում նոր հնարավորություն կհայտնվի օգտատերերի համար։ Այս մասին հայտնել են WABetaInfo պորտալի փորձագետները։ Պորտալի տվյալներով՝ WhatsApp-ի բետա տարբերակում՝ համակարգիչների համար նախատեսված 2.2218.0 համարի ներքո, յուրաքանչյուր հաղորդագրության կողքին հայտնվել է արագ պատասխանելու կոճակ։ Սեղմելով դրա վրա՝ օգտատերը կարող է անմիջապես մուտքագրել հաղորդագրություն եւ ուղարկել այն զրուցակցին։ Այս պահին նրանց համար, ովքեր օգտվում են մեսենջերից համակարգչով, չաթում…

Աշխարհում նավթի պաշարները մարտին կրճատվել են 45 միլիոն բարելով

Աշխարհում նավթի պաշարները մարտին կրճատվել են 45 միլիոն բարելով, հաղորդում է Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA)։ «Նավթի համաշխարհային պաշարները մարտին նվազել են եւս 45 միլիոն բարելով եւ այժմ ընդհանուր առմամբ 1,2 միլիարդ բարելով ցածր են, քան 2020թ․ հունիսին»,-նշում է գործակալությունը: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում պաշարներն աճել են 3 միլիոն բարելով։ Սակայն պաշարները դեռեւս…

Քննարկվել է ՏԿԵՆ-ում բարեփոխումների իրականացումը, ներդրումային ծրագրերի փաստաթղթերի մշակումը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Զարգացման Ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հանրային ներդրումային ծրագրերի շրջանակներում տեխնիկական աջակցության տրամադրման գործընթացը, ՏԿԵՆ-ում բարեփոխումների իրականացումը, ներդրումային ծրագրերի փաստաթղթերի մշակումը, որպեսզի դրանք համապատասխանեն Հայաստանի նոր հանրային ներդրումների կառավարման համակարգի ռազմավարական,…

ՎԶՄԲ-ն եւս 26,6 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ պետական կառավարման համակարգի արդիականացման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ ՎԶՄԲ) միջև 2022թ. մարտի15-ին և մարտի 18-ին ստորագրվել է «Պետական հատվածի արդիականացման…

Թուրքական լիրան յոթերորդ անգամ անընդմեջ անկում է գրանցել

Թուրքական լիրան յոթերորդ անգամ անընդմեջ անկում է գրանցել, իսկ CDS ռիսկի կարեւոր ցուցանիշը թուրքական ակտիվների համար մինչ այդ, 2008-ից ի վեր, հասել էր ամենաբարձր մակարդակին, տեղեկացրել է Reuters-ը։ Լիրան անցած չորեքշաբթի դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 5 տոկոսով եւ դեկտեմբերից հետո, երբ երկիրը արժութային ճգնաժամի մեջ էր, ամենացածր մակարդակին է հայտնվել։ Թուրքիայի արժույթը թուլացել է՝…

Բուլղարիան հուլիսի 1-ից կկարողանա ամբողջությամբ գազ ստանալ Ադրբեջանից

Բուլղարիան հուլիսի 1-ից կկարողանա ամբողջությամբ գազ ստանալ Ադրբեջանից։Այս մասին խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կարող ենք ամբողջությամբ գազ ստանալ Ադրբեջանից հուլիսի 1-ից, այդ մատակարարումը կախված չէ Հունաստանի հետ միջհամակարգային գազատարի կառուցման ավարտից»,- ասել է Պետկովը։ Նա նշել է, որ հունիսին ստորագրվել է ԱՄՆ-ից երկու լցանավերի հեղուկ գազ…