iPhone-ի հայտնի մոդելի գնի իջեցում է կանխատեսվել

iPhone SE սմարթֆոնի ներկայիս մոդելը շուտով կէժանանա՝ 5G կապի ստանդարտի աջակցությամբ իր հաջորդ մոդելի թողարկման պատճառով։ Այս մասին հայտնել է Bloomberg-ի վերլուծաբան եւ լրագրող Մարկ Գուրմանը։ Նրա խոսքով՝ մարտին Apple-ը կներկայացնի ավելի ժամանակակից պրոցեսորով թարմացված iPhone SE-ն։ Սակայն կորպորացիան չի հրաժարվի ներկայիս SE-ից, կանխատեսում է մասնագետը։ Նա պարզաբանել է, որ մոդելը դեռ կմնա շուկայում, սակայն…

Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Մարտի 1-ին օգտատերերը հայտնել են Instagram սոցիալական ցանցում խափանման մասին, հաղորդում է Downdetector-ը։

Սոցցանցում գրանցվածները չեն կարողացել դիտել լրահոսը եւ «սթորիսը»։

Այս պահին Instagram-ի խափանման պատճառն անհայտ է։ Միաժամանակ, դեսքթոփային տարբերակում հնարավոր է բացել վերջին գրառումները։

Ինչպե՞ս կարող են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա

Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժումից հետո Եվրամիության եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ որոշ այլ երկրների կողմից (Կանադա, Ճապոնիա եւ այլն) պատժամիջոցների տարափ եղավ։ Ընդ որում, նոր պատժամիջոցների հնարավորությունը բոլորովին էլ չի բացառվում։ Ռուս շատ մասնագետներ, սակայն, կարծում են, որ երկրի տնտեսությունն, այնուամենայնիվ, կդիմանա այս փորձություններին։ Այն իմաստով, որ դժվար կլինի, բայց ոչ «մահացու»։ Ի վերջո, Ռուսաստան…

Ղրղըզստանի Ազգային բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է՝ հասցնելով 10 տոկոսի

Ղրղըզստանի Ազգային բանկը երեքշաբթի որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցնել 10 տոկոսի: Այս մասին տեղեկացրել է բանկի մամուլի ծառայությունը։ «Ղրղըզստանի Հանրապետության Ազգային բանկի վարչությունը որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (գործող տոկոսադրույքը) 150 բազային կետով՝ 10 տոկոս։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2022թ. մարտի 1-ից»,- ասվում է հաղորդագրությունում։ Ինչպես կարծում են Ազգային բանկում, հանրապետության տնտեսությունը…

Եվրամիությունը Ռուսաստանին տոտալ տնտեսական եւ ֆինանսական պատերազմով է սպառնացել

Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ղեկավարը հայտարարել է, որ Եվրամիությունը տոտալ տնտեսական ու ֆինանսական պատերազմ կսկսի Ռուսաստանի դեմ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո արեւմտյան երկրները հայտարարել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Եվրամիությունը որոշել է արգելել Ռուսաստանի բանկի պահուստների եւ ակտիվների կառավարման հետ կապված գործարքները։ Սահմանափակումները նաեւ խոշոր ֆինանսական հաստատությունների վրա են…

Պղնձի գինը կայուն է

Պղնձի գինն ընդհանուր առմամբ կայուն է բազմակողմ գործոնների ֆոնին, ներառյալ աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով մատակարարումների շուրջ մտավախությունները եւ Չինաստանից ստացված վիճակագրությունը։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսներն աճել են 0,06 տոկոսով՝ հասնելով 4,5083 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ): Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի օրվա արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքն…