Չինաստանը հրաժարվել է աջակցել SWIFT-ից Ռուսաստանի անջատմանը

Չինաստանը դեմ է հանդես եկել պատժամիջոցների կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոց, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Չինաստանը չի աջակցում պատժամիջոցների կիրառմանը խնդիրների լուծման համար եւ առավել եւս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի մեջ»,- այսպես է դիվանագետը պատասխանել է SWIFT-ից Ռուսաստանին անջատելու Չինաստանի…

Կենտրոնական բանկը որոշել է չբացել մի շարք աճուրդներ Մոսկվայի բորսայում

Ռուսաստանի Բանկը որոշել է այսօր չբացել բաժնետոմսերի եւ ժամկետային շուկայի բաժինները Մոսկվայի բորսայում, ինչպես նաեւ՝ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի բաժինը (ԱՖԳՇ), իսկ վաղվա աշխատանքային ժամերը կհայտարարվեն Կենտրոնական բանկի կայքում մարտի 1-ին՝ մինչեւ Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ն, հաղորդվում է կարգավորիչի կայքում: «Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի բանկը որոշում է կայացրել այսօր Մոսկվայի բորսայում չբացել ֆոնդային շուկայի…

Bloomberg. Հումքի գներն աշխարհում բարձրանում են՝ մատակարարման հետ կապված մտահոգությունների պատճառով

Տարբեր հումքային ապրանքների գները բարձրանում են, քանի որ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցները բարձրացնում են մատակարարումների խափանումների հավանականությունը, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։ Ցորենը երկուշաբթի թանկացել է՝ հասնելով 13 տարվա մեջ գրեթե ամենաբարձր մակարդակին, այն դեպքում, երբ ալյումինիումի գինը ռեկորդ է սահմանել, նիկելի գինը նույնպես բարձրացել է։ Ոսկին, որը որպես «ապաստան» է հանդես գալիս միջազգային լարվածության…

Ռուսական ռուբլին արագ արժեզրկվում է

Ռուսական ռուբլու արժեզրկումը արսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան նոր թափ է ստացել: Հայաստանյան բանկերում այսօր ժամը 10.30-ի դրությամբ ռուբլին միջինը կարելի է ձեռք բերել 3.31 դրամով։ Նման տվյալներ է հրապարակել Rate.am կայքը։

Ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ է, վաճառքինը՝ 5.30։

Վաճառքի առքի առավելագույն գինը կազմում է 5,46 դրամ է, վաճառքինը՝ 6.25 դրամ: