Նոր հնարավորություններ Հայբիզնեսբանկի Mastercard քարտապանների համար

Բացահայտի΄ր նոր հնարավորություններ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ: Հենց դո΄ւ կարող ես լինել այն հաջողակը, որը կստանա 15 Iphone 13 Pro-ներից մեկը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից մեկնարկած ակցիայի շրջանակներում կատարի΄ր անկանխիկ գնումներ և ստացի΄ր նվերներ: Փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ գործող ակցիայի ժամանակահատվածում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard քարտերով 10 000 ՀՀ դրամ և ավելի անկանխիկ քանակային…

Ավստրիացիները Հայաստանում լեռնադահուկային համալիր կկառուցեն եւ կարդիականացնեն Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը

Փետրվարի 3-ին Երեւանում հայ-ավստրիական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո երկու հուշագիր է ստորագրվել զբոսաշրջության եւ էներգետիկայի ոլորտներում։ Ստորագրված փաստաթղթերի շրջանակում ավստրիական ընկերություններից մեկը նախատեսում է Հայաստանում նոր լեռնադահուկային համալիր կառուցել։ Էներգետիկայի ոլորտում համագործակցությունը կապված է Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի արդիականացման հետ։ Բացի այդ, Հայաստանում բացվել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը, որը կոչված է…

Էկոնոմիկայի նախարար. Հայաստանում թուրքական կապիտալը միշտ եղել է

Հայաստանում թուրքական կապիտալը միշտ եղել է։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Որպես օրինակ նա նշել է անշարժ գույքի ոլորտը։ Կոնկրետ թվեր իմանալու համար նախարարը լրագրողներին կոչ է արել գրավոր հարցապնդմամբ դիմել համապատասխան գերատեսչություն։ «Հայաստանի տնտեսությունը միշտ, բացի 2021 թվականից, բաց է եղել Թուրքիայի համար։ Հայ առեւտրականները…

Հունգարիան ադրբեջանական գազ գնելու եւ Ադրբեջանի քաղաքական աջակցությունն ստանալու հույս ունի

Հունգարիան նախատեսում է 2023թ. վերջին գազ գնել Ադրբեջանից։ Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն Բաքվում կայացած ադրբեջանա-հունգարական բիզնես-համաժողովի շրջանակում։ Նախարարը հույս է հայտնել, որ շուտով կավարտվեն Հարավարեւելյան Եվրոպայի տարածաշրջանում համապատասխան ենթակառուցվածքի ստեղծման աշխատանքները, որպեսզի ադրբեջանական գազը փոխադրվի եվրոպական շատ երկրներ։ Նրա խոսքով՝ հունգարական ընկերությունը, որը պատասխանատու է գազի…

ՄԻՊ-ի ուղեցույցը՝ սպառողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ոչ պարենային ապրանքների գնման դեպքում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց սպառողների մոտ ոչ պարենային ապրանքների գնման ժամանակ ծագող խնդիրների վերաբերյալ՝ հիմք ընդունելով Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները։ ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում սպառողները, երբեմն նաև տնտեսվարողները, տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի հետևանքով հաճախ խնդիրներ են ունենում գնված ապրանքների փոխարինման…

ԵԱՏՄ երկրների մեջ մենք ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը․ Վահան Քերոբյան

Ռուսաստանում տնտեսական աճը եղել է 4,4-4,5 տոկոսի սահմաններում, իսկ գնաճը՝ 8,4, Բելառուսում տնտեսական ակտիվությունը 2,3 տոկոս է եղել, գնաճը՝ 10 տոկոս, Ղազախստանում տնտեսական ակտիվությունը 3,3 տոկոս է եղել, գնաճը՝ 8,4 տոկոս, Ղրղզստանում ՏԱՑ-ը եղել է 3,6 տոկոս, գնաճը՝ 11,2 տոկոս, իսկ մեր երկրում 5,8 տոկոս տնտեսական աճ է եղել և 7,7 տոկոս գնաճ, այսինքն  մենք…